четверг, 3 мая 2018 г.

Կիլիկիա


Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները

 Այն տարածքը, որտեղ Բագրատունյաց թագավորության անկումից հետո առաջացավ հայկական նոր պետականություն, հայտնի է Կիլիկիա անվանումով։ Կիլիկիայում հաստատվում հայերը հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, առևտրով և լեռնային արդյունաբերությամբ։ Կիլիկիայում հայկական պետականության առաջացման նախօրյակին այստեղ հաստատված հայ բնակչությունն արդեն ուներ կազմակերպված ընկերային միջավայր։

 XI դ․կեսերից սկսվում է հայ բնակչության զանգվածային արտագաղթ։ Դա հիմնականում կապված էր թուրք-սելջուկների ավերիչ արշավանքների և Բյուզանդիայի վարած քաղաքականության հետ։ Հայ բնակչության մի մասը, Հայաստանից արտագաղթելով, հաստատվեց Կիլիկիայում։ Իր հերթին Բյուզանդիան Հայաստանից Կապադովկիա, Կիլիկիա, Ասորիք, Հյուսիսային Միջագետք էր տեղափոխում հիմնականում արքայական և իշխանական ընտանիքներին։ Հարկադրական արտագաղթի հետևանքով արդեն XI դ․ երկրորդ կեսին, Եփրատ գետից արևմուտք գտնվող հայաբնակ շրջաններից բացի, հայերը մեծամասնություն էին կազմում նաև Կիլիկիայի մի շարք գավառներում։


Ի՞նչ պատմական նշանակություն ունեցավ Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում

Լևոն II-ի իշխանության սկիզբը ուղեկցվեց Ռումի սուլթանության և Եգիպտոսի դեմ հակամարտությամբ:
1187
թ. Կիլիկիա ներխուժեց սելջուկների բանակը Ռուստամի գլխավորությամբ: Ռավինի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում սելջուկները պարտություն կրեցին:
1193
թ. Անտիոքի դքսի հրահրմամբ Եգիպտոսի սուլթան Սալահ էդ-Դինը վերջնագիր ներկայացրեց Լևոն II-ին` պահանջելով Կիլիկիան հանձնել իրեն ու անձամբ ներկայանալ Կահիրե: Սակայն Լևոնը կտրուկ մերժեց այս պահանջը:
 
Սալահ էդ-Դին սուլթանը իր բանակը շարժեց Կիլիկիա, սակայն Կիլիկիայի սահմանային Սև գետի մոտ սուլթանը հանկարծամահ եղավ` նրա բանակը ցրվեց: Լևոն II-ը ձգտում էր իր իշխանակալ թագը փոխարինել թագավորականով:
 
Լևոն II-ը բանակցություններ սկսեց բյուզանդական կայսր Ալեքսանդր Անգելոսի հետ: Բյուզանդացիները այնպիսի կրոնական պահանջներ առաջ քաշեցին, որ Լևոն II-ը հրաժարվեց Բյուզանդիայի հետ բանակցություններից և դիմեց Հռոմի Կալեքստինոս Պապին, ինչպես նաև բանակցությունները վերականգնեց Ֆրիդրիխ Շիկամորուսի որդու Հենրիխ II-ի հետ: Փոխզիջման գալով 1198թ-ի հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Ս. Սոֆիա տաճարում Լևոն II-ը թագադրվեց սկզբում հայկական ծեսով Հայոց կաթողիկոսի, ապա կաթոլիկ ծեսով` Հռոմի պապի լեգադի և Գերմանիայի կայսր դեսպանի կողմից: Հայոց թագավոր օծվելուց հետո Լևոն II-ը, որն արժանացել էր Մեծագործ պատվանվանը` ձեռնամուխ եղավ իշխանության կենտրոնացմանը:


Լևոն II-ի օրոք ձևավորվեց իշխանության խորհրդակցական մարմինը` արքունի դիվանը: Կիլիկյան Հայաստանում կարգավորվեց նաև դատական գործը: Կիլիկիայում դատարանը եռաստիճան էր` վերին, Սսի արքեպիսկոպոսական և ստորին կամ Բուրջես: Լևոն II-ը նաև ձևավորեց գործակալություններ, ինչպես նաև կայազորներ, հաստատեց Կիլիկիայի լեռնանցքները պաշտպանող բերդերում: Այս թագավորի օրոք Կիլիկյան Հայաստանը լայն կապեր ուներ Եվրապական երկրների հետ: Ջենովայի և Վենետիկի առևտրական քաղաք-պետությունների հետ առևտուրը հատկապես սերտ էր Կիլիկիայի խոշոր առևտրական նավահանգիստ` Այասում, գոյություն ունեին այս քաղաքի ներկայացուցիչները:

Комментариев нет:

Отправить комментарий