вторник, 8 мая 2018 г.

Կիլիկյան դատական համակարգը


Ներկայացրե՛ք Կիլիկյան Հայոց թագավորության դատական համակարգը

Կիլիկիայի Հայկական թագավորությունում գործում էին մի քանի դատական ատյաններ։ Դատարանները բաժանվում էին կենտրոնականի և տեղականի։ Գերագույն թագավորական դատարանը կամ վերին «դարպասը», մեծ իշխանի դատարանը և Սիս մայրաքաղաքի արքեպիսկոպոսական դատարանը պետական կենտրոնական դատական մարմիններն էին։ Բոլորն էլ միևնույն գործերով առաջին ատյանի դատարաններ էին և վերադաս ատյաններ՝ տեղական դատարանների համար։ Վերին «դարպասը» գլխավորում էր թագավորը և քննում քաղաքացիական վեճերն ու թագավորի անձնական վասալների կատարած ոճիրները։ Այն միաժամանակ բարձրագույն դատական ատյան էր մնացած դատարանների համար։ Մեծ իշխանի դատարանը փոխարինում էր թագավորի դատարանին և շատ հարցերում թեթևացնում նրա խնդիրները։ Այն, որպես առաջին ատյան, քննում էր իշխաններին և ասպետների միջև ծագախ վեճերն ու նրանց կատարած հանցագործությունները։ Լինելով նաև բարձրագույն ատյան՝ այն հաստատում կամ վերացնում էր ստտորադաս դատարանների կայացրած դատավճիռներն ու վճիռները։ Կիլիկիայի Հայկական թագավորության դատական համակարգում առանձնահատուկ նշանակություն է ունեցել մայրաքաղաքի արքեպիսկոպոսական դատարանը, որի նախագահը Սսի արքեպիսկոպոսն էր։ Այս դատարանը քաղաքացիական գործերով մյուս դատարանների համար բարձրագույն ատյան էր, իսկ որպես առաջին ատյան քննում էր օտարերկրացիների և հայերի միջև ծագած խոշոր քաղաքացիական գործեր, որոնք կատարել էին օտարերկրացիները։ Դատական համակարգի ստորին օղակներից էին իշխանական և քաղաքային դատարանները։ Իշխանական դատարանը քննում էր տվյալ բարոնության ազնվականներին և վերաբերող գործեր։ Քաղաքային դատարանները՝ բուրսեջները, զբաղվում էին բնակչության մյուս խավերի մարդկանց վեճերով և կատարած մանր հանցագործություններով։ Եկեղեցական դատարանները կառուցված էին նույն հիերարխիկ սկզբունքով, ինչ որ աշխարհիկ դատարանները։ Դատաական բարձրագույն ատյանը կաթողիկոսի կամ սինոդի դատարանն էր։ Թեմերում գործում էր եպիսկոպոսական դատարանը։ Վանքում գործում էին վանահայրերի դատարանները։ Վարդապետներն իրավունք ունեին դատել բոլորին «մեղքերի» համար։

Комментариев нет:

Отправить комментарий