понедельник, 7 мая 2018 г.

Հայ-մոնղոլական դաշինք


 ա/ Ներկայացրե՛ք հայ-մոնղոլական դաշինքը և դրա նշանակությունը Կիլիկյան Հայաստանի համար.
Հայ-մոնղոլական դաշինք, կնքվել է Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ի և մեծ խան Մանգուի (Մունքե) միջև, մոնղոլների տերության կենտրոն Ղարաղորում (Կարակորում) քաղաքում 1254 թ-ին։ Մոնղոլական կողմը երաշխավորել է Կիլիկյան Հայաստանի անկախությունն ու սահմանների անխախտությունը, պարտավորվել Կիլիկյան Հայաստանին օգնել Իկոնիայի և Եգիպտոսի սուլթանությունների դեմ պայքարում, Կիլիկիային միացնել օտարների զավթած մերձակա հայկական հողերը, չափավորել մայր Հայաստանից գանձվող հարկերը, հայերին ազատ առևտրի իրավունք արտոնել մոնղոլական տերության մեջ։ Կիլիկյան Հայաստանը պարտավորվել է զինակցել մոնղոլներին՝ Հյուսիսային Միջագետք, Ասորիք ու Պաղեստին արշավելու ժամանակ։ Հայ-մոնղոլական դաշինքը սկզբնական շրջանում դրական նշանակություն է ունեցել իսլամադավան իշխանությունների դեմ Կիլիկյան Հայաստանի պայքարում, ամրապնդել է նրա միջազգային դիրքը, նպաստել երկրի տնտեսական վերելքին։ Սակայն XIII դարի վերջին (հատկապես մոնղոլների իսլամ ընդունելուց հետո) հայ-մոնղոլական դաշինքը կորցրել է իր նախկին նշանակությունը, իսկ 1307-ին, երբ մոնղոլները դավադրաբար սպանել են Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Դ-ին և նրա 40 իշխաններին, հայ-մոնղոլական դաշինքը փաստորեն դադարել է գոյություն ունենալ։


բ/ Ներկայացրե՛ք գործակալությունները և դրանց գործառույթները.
Թագավորության հռչակումից ի վեր երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով:Այն բաղկացած էր գործակալություններից և վերին արքունի ատյանից:Այդ ատյանի նիստերին մասնակցում էին խոշոր իշխանները բերդատեր պարոնները, և քննարկում էին երկրի վերաբերյալ կարևորագույն հարցերը:
Վերին արքունի ատյանը,որի նիստերը վարում էր թագավորը,խորհրդատուի իրավասություն ուներ:Արքունի գործակալությունները նման էին Արշակունյաց ու Բագրատունյաց պետությունների գործակալություններին նաև որոշ պաշտոններ փոխ էին առնվում Բյուզանդիայից և Խաչակրած պետություններից:
Երկրի ազդեցիկ գործակալություններից էր պայլությունը:Պայլն անչափահաս գահաժառանգի կամ թագավորի դաստիարակն էր ու խնամակալը:
Սպարապետությունը ռազմական գործերը տնօրինող գործակալություն էր:
Արքունական քարտուղարությունը վարում էր օտար պետությունների հետ բանակցությունները և գրագրությունը:Այս գործակալությունը գլխավորում էր ջանգլերը:Արքունական քարտուղարությունում աշխատում էին բազմաթիվ թարգմանիչներ ու դպիրներ:
Սեղանապետության խնդիրներն էին արքունական պալատի կառավարումը,եկամուտների ու ծախսերի տնօրինումը:Մաքսապետությունը երկրի հարկային ու ֆինանսական գերատեսչություններ:

Комментариев нет:

Отправить комментарий