Ի՞նչ նպատակով և ի՞նչ միջոցառումներ իրականացրեց Հուստինիանոս 1-ինը: Ի՞նչ
հետևանքներ ունեցան դրանք
Արևմտյան Հայաստանում գործում էր բյուզանդական կայսրության վառչակարգը։
Հուստինիանոս 1-ինը (527-565 թթ) կայսրության կառավարումը կենտրոնացնելու և հայ նախարարների ներքին կառավարման համակարգը քանդելու նպատակով իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնք ծանրացնում են հայության վիճակը։ Կայսրը (530-531 թթ) ռազմավարչական բաժանում է կատարում, խախտում Արևմտյան Հայաստանի իշխանական տների համակարգը՝ կառավարումը հանձնելով բյուզանդական զինվորական պաշտոնների։ 536 թ օրենքով ստեղծվում է I Հայք, II Հայք, III Հայք, IV Հայք նահանգները։ Հատուկ օրենքով կալվածքները կարող են ժառանգել նաև կանայք և աղջիկները, ինչով նախարարական հողերը բաժան-բաժան են լինում։ Բյուզանդական կայսրության լուծը ծանրանում է։ Հայերը ամբստամբում են։ 539 թ ամբսամբությունը բյուզանդացիները ճնշում են։ 548 թ զորավար Արշակ Արշակունին՝ Հուստինիանոսի դեմ կազմակերպում է խռովություն։ Սակայն այն բացահայտվում է։
Ներկայացրե՛ք հայ-արաբական պայմանագիրը և դրա նշանակությունը
Թեոդորոս Ռշտունին Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով 652 թ մեծ ընծաներով ուղղվեց Ասորիքի (Սիրիա) և Վերին Միջագետքի՝ այդ ժամանակվա կառավարիչ Մուավիայի մոտ։ Արաբները, ձեռնտու համարելով հայերի հետ դաշինքը, Դամասկոսում կնքում են հայ-արաբական դաշնագիր։
Ըստ պայմանագրի՝ խալիֆայությունն առնվազն երեք տարի չէր գանձելու, իսկ դրանից հետո հայերն այնքան էին վճարելու, որչափ կամենային։ Ի հաշիվ գանձվող հարկի՝ հայերը 15-հազարանոց այրուձին էին պահելու, որը պետք է պատրաստ լիներ գործելու այլ տեղերում։ Հայաստանում արաբական զորք չէր լինելու։ Բյուզանդացիների ներխուժման դեպքում խալիֆայությունն այնքան զորք էր ուղարկելու, որքան հայերը կամենային։
Պայմանագրի կնքումը սրում է հայ-բյուզանդական հարաբերությունները։
Ներկայացրե՛ք հակաարաբական ապստամբությունների նշանակությունը Հայոց պետականության վերականգնման գործում
703թ., 748-750թթ., 762թ., 774-775թթ., 850-855թթ. տեղի են ունենում Հայերի բազմաթիվ ամստամբություններ Խալիֆայության գերիշխանության դեմ։ Նրանցից ամենա հզորը 774-775թթ. Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ։ Հայերը կռվում են հերոսաբար սակայն նրանց ուժերը չէն բավարարում։ 851 թ հայ նախարարները արաբ հարկահավաքին թուլ չտվեցին անցնել երկրի սահմանը, և հարկերը հանձնեցին սահմանի վրա։ Սա աննախադեպ անհնազանդության ցուցադրում էր։ Խալիֆություննը օրեց-օր թուլանում էր։
Վասպուրականում ապստամբները Գուրգեն Արծրունու գլխավորությամբ ջախջախում և դուրս են մղում արաբներին։ Բուղան այս պարտություններից հետո վերջնականապես խայտառակվում է, և խալիֆը 855 թ նրան Հայաստանից հետ է կանչում։
Հայոց հզորագույն ապստամբությունը (850-855 թ) սասանեց արաբական տիրապետությունը Հայաստանում։ Երկրի քաղաքական զարգացումն ընթացավ հայոց անկախ պետականության և թագավորության վերականգնման հունով, որում որոշիչ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի պայքարն օտար նվաճողների դեմ։ Սմբատ սպարապետի որդին՝ Աշոտ Բագրատունին, 855 թ ճանաչվեց հայոց իշխան ու սպարապետ։
Հայաստանի անկախությունը վերականգնելու համար ստեղծվել էին նպաստավոր պայմաններ։ Դրան էին նպաստում հայերի հերոսաբար պայքարը։

Комментариев нет:
Отправить комментарий