вторник, 20 мая 2014 г.

Իմ պատումը


Մինչև այլ հարցերին պատասխանելը մի փոքր պատմեմ իմ մասին.
Ես Վառլամով Արտյոմն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ապրիլ ամսից արդեն սովորում եմ Միջին դպրոցում: 
  • Ի՞նչն է կարևոր այս դպրոցի ուսուցման մեջ
Իմ դպրոցում ես առաջին հերթին կարևորում եմ այն, որ ինձ շատ լավ մաթեմատիկա են սովորեցնում: 
  • Ի՞նչ հաջողությունների եմ հասել և ինչ ձեռքբերումներ եմ ունեցել դպրոցում
Որպես հաջողություն և ձեռքբերում ուզում եմ նշել այն, որ այս դպրոցում սովորելու շնորհիվ սկսեցի հայերեն լավ կարդալ, խոսել և գրել, ինչպես նաև մաթեմատիկայից սովորեցի կոտորակներ և էլի հետաքրքիր ու բարդ բաներ: 

  • Ինչու ես ընտրեցի այս դպրոցը
Այս դպրոցը ընտրեցի այն պատճառով, որ այստեղ դասերը սկսվում են ժամը 9:00-ին, այլ ոչ թե 8:30, դասատուները շատ լավն են, ընկերական և մյուս դպրոցների նման խիստ չեն: Ընտրել եմ նաև այն պատճառով, որ այստեղ է աշխատում իմ մորաքույրը:


Комментариев нет:

Отправить комментарий