суббота, 29 ноября 2014 г.

"Սպիտակ ժանիքը" առաջադրանք


















1. ​Նշիր վիպակի գլխավոր թեման - ինչն էր գրողի հիմնական ասելիքը. զուտ արկածային պատմություն էր, թե հերոսների միջոցով մեզ սովորեցնում էր ... ի՞նչ:

Ինձ թվում է, որ գլխավոր թեման այն է, որ լավ վերաբերմունքից վայրի կիսագայլ-կիսաշունը կարող է շատ բարի և հավատարիմ ընկեր դառնալ: Շատ կարևոր է նաև նրա խիզախությունը, անգամ շատ անբարենպաստ պայմաններում Սպիտակ ժանիքը մնում է խիզախ:

суббота, 15 ноября 2014 г.

Սեբաստացու օրեր. նախագիծ

 

 

 

 

 

 

 

 

 

1. Մխիթար Սեբաստացին՝ առաջնորդ:

Մխիթար Սեբաստացին ղեկավարում էր Մխիթարյան միաբանության տնտեսական, վարչական, կրթական կյանքը, ինչպես նաև զբաղվում էր թարգմանություններվ, գիտական աշխատանքներով: Ինքն էր ուղղորդում իր սաներին իրենց գիտական և ուսումնական գործունեության մեջ: Այս բոլոր աշխատանքնեը, որոնք քաջություն և հմտություն էին պահանջում, նա իր վրա վերցրեց դեռ 26 տարեկանում: Սեբաստացին եղել է շատ բարի, ներողամիտ, միշտ ներել է իր թշնամիներին, բայց չի հանդուրժել Աստծո կամ միաբանության հանդեպ գործած որևէ մեղք: Նա ինքն էր դասախոսություններ կարդում և այնքան լավ, որ իր աշակերտները միշտ ուշադրությամբ էին իրեն լսում:

My new planet


воскресенье, 9 ноября 2014 г.

Химические элементы, названные в честь известных людей

Менделевий









Американские учёные (Г. Сиборг и др.), синтезировавшие в 1955 элемент 101, дали ему название Менделевий (Md) в честь великого русского химика Дмитрия Менделеева, который первым использовал периодическую систему элементов для предсказания химических свойств тогда ещё не открытых элементов.

Кюрий

воскресенье, 2 ноября 2014 г.

Իմ կարծիքը "Մայրս" Էդմոնդո դե Ամիչիսի "Սիրտը" վիպակից



 Ինձ դուր եկավ “Մայրս” պատմվածքը, որը պատմում էր այն մասին, թե ինչպես էր հայրիկը զայրացել իր տղայի վրա այն բանի համար, որ տղան անքաղաքավարի էր խոսել մոր հետ: Հայրը հիշեցնում է նրան, թե ինչ դժվարությամբ է մայրը խնամել, մեծացրել իրեն: Նա ասում է տղային, որ ներողություն խնդրի մայրիկից: Երեք օր անց տղան գնում է իր ընկերոջ՝ Կորետտիի մոտ: Նա տեսնում է, թե ինչ գուրգուրանքով և քնքշանքով է իր ընկերը խնամում իր հիվանդ մորը: Միևնույն ժամանակ ընկերը հասցնում է և՛ խանութում աշխատել, և՛ դասերը սովորել: Այս ամենը տեսնելով տղան ավելի է ամաչում իր արարքի համար:
Լավ է, որ տղան գիտակցում է իր սխալը, քանի որ յուրաքանչյուր մարդ պետք է հարգի և սիրի իր մայրիկին: Օրինակ, ես հենց այդպես էլ անում եմ. ես նրան չեմ նեղացնում, երբ նա հիվանդ է լինում, նրան թեյ եմ տալիս և ամուր համբուրում եմ, որ շուտ լավանա: Մայրիկը աշխարհում իմ ամենասիրելի մարդն է և ինձ ամենաշատ սիրող մարդն է: