1. Մխիթար Սեբաստացին՝ առաջնորդ:
Մխիթար Սեբաստացին ղեկավարում էր Մխիթարյան միաբանության տնտեսական, վարչական, կրթական կյանքը, ինչպես նաև զբաղվում էր թարգմանություններվ, գիտական աշխատանքներով: Ինքն էր ուղղորդում իր սաներին իրենց գիտական և ուսումնական գործունեության մեջ: Այս բոլոր աշխատանքնեը, որոնք քաջություն և հմտություն էին պահանջում, նա իր վրա վերցրեց դեռ 26 տարեկանում: Սեբաստացին եղել է շատ բարի, ներողամիտ, միշտ ներել է իր թշնամիներին, բայց չի հանդուրժել Աստծո կամ միաբանության հանդեպ գործած որևէ մեղք: Նա ինքն էր դասախոսություններ կարդում և այնքան լավ, որ իր աշակերտները միշտ ուշադրությամբ էին իրեն լսում:
2. Սեբաստացու իմացական կարողությունների մասին
Նա հավարատարիմ էր իր որոշումների նկատմամբ և շատ զգուշավոր ուրիշների գործերի նկատմամբ: Նա շատ խիստ էր ինքն իր նկատմամբ, բայց շատ կարեկցող ուրիշների խնդիրների հարցում: Ուրիշների երջանիկ և անհոգ լինելու համար Սեբաստացին մոռանում էր իր անձի մասին:
3. Թե ինչպե՞ս էր Սեբաստացին ընտրում իր սաներին:
Միաբանության սաները չպետք է լինեին հիվանդ, կարողանային բացատրել, թե ինչ է կրոնավորությունը, կարողանային հաղթահարել դժվարություններ: Նա ընտրում էր աղքատների զավակներին և ցանկանում էր, որ իր ընտրած տղաները լինեն սրամիտ և հեզ: Սեբաստացին ասում էր, որ աղքատների զավակները ավելի խոնարհ են լինում: Առավոտից իրկուն Մխիթար Սեբաստացին հսկում, ուղղում, կրթում և ուսուցանում էր իր սաներին:
4. Սեբաստացու անխոնջ ընթերցանութեան ոճը
Մխիթար Սեբաստացին շատ էր սիրում կարդալ և երբ մի գիրք սկում էր կարդալ, այն երբեք կիսատ չէր թողնում և փորձում էր հասկանալ դրա ամբողջ իմաստը: Եթե գրքի մեջ որևէ անծանոթ բառ էր հանդիպում, ապա նա այն դուրս էր գրում մի տետրի մեջ և փորձում պարզել դրա իմաստը: Նա կարդում էր տանը, այգում և անգամ ճանապարհորդելիս:Լրացուցիչ առաջադրանք
Ես Սեբաստացուն կարող եմ նմանացնել տիար Բլեյանին: Նա միշտ լավ տրամադրություն ունի: Կարծում եմ որ նա Սեբաստացու նման խելոք է, բայց նաև մտածում եմ, որ տիար Բլեյանը ավելին է, քան խելացի:
Արտյոմ ջան, համեմատիր նաև մեր սովորողների ընտրությունն ու Սեբաստացունը: Իսկ նրա նման գիրք կարդացող կա՞ քո շրջապատում:
ОтветитьУдалить