Թթվածին, պարբերական համակարգի 2-րդ պարբերության, 6-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 8, ատոմական զանգվածը՝
15,9994։ Սովորական պայմաններում թթվածինը անգույն, անհոտ
և անհամ գազ է։
Թթվածինը ամենատարածված
քիմիական տարրն է Երկրի վրա։ Կապված թթվածինը կազմում է Երկրի ջրային շերտի զանգվածի
6/7 մասը (85,82 % ըստ զանգվածի), մթնոլորտում, որտեղ նա գտնվում է ազատ վիճակում, պարունակությամբ
երկրորդն է (23,15 % ըստ զանգվածի) ազոտից հետո։
Թթվածինը մտնում է բոլոր այն նյութերի բադադրության մեջ, որոնցից
կազմված են կենդանի օրգանիզմները, օրինակ, մարդու օրգանիզմը պարունակում է մոտավորապես
65 % թթվածին։
Թթվածնին որպես պարզ նյութի, ծանոթ չլինել
չեք կարող, քանի որ բոլորսենք այդ նյութը շնչում։ Բնության մեջ թթվածնի ահռելի ծախսը լրացնում
է ֆոտոսինթեզի ռեակցիան, որը ընթանում է լույսի
և քլորոֆիլի պայմաններում:
Թթվածինն ազատ վիճակում քիմիապես ակտիվ պարզ նյութերից է ու հեշտությամբ փոխազդում
է մեծ թվով պարզ և բարդ նյութերի հետ, առաջացնելով հիմնականում օքսիդներ:
Օզոն կամ եռթթվածին (O3) թթվածնի երեք ատոմներից բաղկացած եռատոմ մոլեկուլ է։ Սովորական ջերմաստիճանում կապույտ գազ է։
Թթվածնի ալոտրոպ ձևափոխություն է և ավելի անկայուն է, քան թթվածնի մոլեկուլը
(երկատոմ թթվածինը O2)։
Օզոնը ներկա է ցածր խտությամբ մթնոլորտի
բոլոր շերտերում։ Երկրի մակերևույթի օզոնը օդի աղտոտիչ է և վնասում է կենդանիների շնչառական համակարգին:
Երկրի մակերևույթից 20-30 կմ բարձրության
վրա գտնվող 8 մլ/մ3 խտության օզոնի
շերտը կլանում է Արեգակի արձակած
վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթները։
Սովորական պայմաններում օզոնը կապտավուն, յուրահատուկ
հոտով, ջրում վատ լուծվող գազ է։ Օզոնն իր հատկություններով խիստ տարբերվում է թթվածնից․ նա թթվածնից շատ ավելի արագ քայքայում է ռետինը,
ախտահանում է ջուրը, ճերմակացնում է ճարպերը, յուղերն ու թուղթը։ Օզոնի մոլեկուլներից
պոկվող թթվածնի ատոմները քիմիապես շատ ավելի ակտիվ են, քան թթվածնի մոլեկուլները։ Դրա
համար էլ հենց օզոնը հայտաբերում է ավելի ուժեղ օքսիդիչ հատկություններ, քան թթվածինը։