четверг, 2 февраля 2017 г.

էլեկտրամագնիսական երևույթներ

 Բնական մագնիսը մոտեցնելով տարբեր առարկաների կտեսնենք որ այն ձգում է ասեղը, քորոցը, երկաթի խարտվածքը և երկաթե ու պողպատե այլ առարկաներ:

 Հաստատուն մագնիսներ կոչվում են այն նյութերը, որոնց մագնիսական հատկություները պահպանվում են երկար ժամանակ:

 Մագնիսի այն ծայրը որը ուղղված է դեպի հյուսիս անվանում են հյուսիսայինմ, դեպի հարավ հարավային: Բևեռներում մագնիսական ազդեցուցյունը առավելագույն է:

 Մագնիսի նույնանուն բևեռները վանում են, տարանուն բևեռները իրար ձգում են:
Դրական և բացասական էլեկտրական լիցքերը իրար ձգում են, իսկ նույնանունը վանում: Սա է լիցքերի և մագնիսների նմանությունը:

Էրստեդը ապացուցել է փորձով որ էլեկտրական հոսանքը օշտված է մագնիսական հատկություններով:

 Հոսանքակիր կոճի մագնիսական բևեռները, կարելի է որոշել նրա ծայրերին մոտեցնելով մագնիսական սլաքներ:

 Հոսանքն անջատելիս կոճը կորցնում է մագնիսական հատկությունները:

 Ամպերը պնդում էր որ նյութի մագնիսական հատկությունները պայմանավորված են, մոլեկուլում և ատոմում առկա հոսանքով:

Комментариев нет:

Отправить комментарий