Ներկայացրե՛ք Սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքները Հայաստանում։
Սելջուկ-թյուրքերի արշավանքների և տեղաշարժերի հետևանքով
խիստ տուժեց Հայաստանի գյուղատնտեսությունը։ Հատկապես ծանր վիճակում հայտնվեցին քաղաքները։
Անկում ապրեցին միջազգային տարանցիկ առևտուրը և արհեստագործությունը։ Հայ իշխաններն
ու ազատները
զրկվեցին իրենց հողային տիրույթներից։ Մշտական կռիվների և տնտեսական անկման պատճառով
հայության մի ստվար հատված թողեց հայրենիքը։ Սկսվեց արտագնացությունը կամ գաղթը դեպի
հարևան երկրներ՝ գլխավորապես Բյուզանդիայի խ/որքերը՝ Փոքր Հայք, Կապադովկիա և Կիլիկիա: Հայկական գաղութներ սկսեցին ձևավորվել Ղրիմում:
Ի՞նչ հետևանքներ ունեցավ մոնղոլական տիրապետությունը հայ ժողովրդի համար.
14-րդ դարի սկզբին,
երբ մոնղոլներն ընդունել են իսլամ և ուժեղացրել կրոնական ու հարկային ճնշումները, Հայկական
իշխանությունների՝ Զաքարյանների, Վաչուտյանների, Օրբելյանների, Արծրունիների և մյուսների դերը 14-րդ դարի սկզբից
քաղաքական ու տնտեսական կյանքում զգալիորեն թուլացել է։
Հայ իշխանի, տներն սկսել են քայքայվել՝ իրենց տեղն
աստիճանաբար զիջելով վաչկատուն վերնախավին։ Ստեղծված իրավիճակից փրկվելու համար հազարավոր
հայեր տարագրվել են հայրենիքից։ Երբեմնի բարգավաճ քաղաքները՝ Անին,
Կարսը,
Դվինը
և այլն, 13-րդ դարի 1-ին կեսին վերածվել են գյուղերի, քայքայվել
են քաղաքային կյանքն ու արհեստագործությունը։
