Ես Վառլամով Արտյոմն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Մայրենի լեզուն ինձ համար մի փոքր դժվար էր սովորել, քանի որ հայրիկս ընդհանրապես չի կարողանում խոսել հայերեն, իսկ մայիրկս ռուսական կրթություն ունի: Բայց ես փորձեցի լավ սովորել և հիմա մայրենիից կարողանում եմ.
- Վարժ կարդալ
- Հասկանալ այն ամենը, ինչը կարդում եմ
- Կատարել առաջադրանքներ
- Բլոգումս նյութեր տեղադրել
- Շարադրություններ գրել
- Մասնակցել քննարկումներին
- Դասարանում պատասխանել հարցերին, պատմել սովորածս
- Հայրիկիս և մայրիկիս հայերենի դասեր տալ՝ սովորեցնել ուղղագրություն և իրնեց համար անծանոթ բառեր