387թ․ Մեծ Հայքի թագավորությունը բաժանվում է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Հայկական թագավորության արևմտյան մասն անցնում է Հռոմի, իսկ արևելյանը՝ Պարսկաստանի գերիշխանության տակ։ Մեծ Հայքի արևմտյան մասի կառավարումը Թեոդոսիոս Ա կայսրը հանձնում է կուսակալներին՝ կոմեսներին։ Արևմտյան Հայաստանի հյուսիսարևմտյան մասը հռոմեական աղբյուրներում շարունակում էր կոչվել Մեծ Հայք կամ Ներքին Հայք, իսկ հարավարևմտյան մասում պահպանվում էր հայ նախարարների ինքնուրույնությունը։ Խոսրով Դ-ը իշխում է Արեվելյան Հայաստանում։ Մի խումբ նախարարներ փառամոլ երեց Սուրմակի հետ բողոքով գնում են պարսից արքունիք՝ չարախոսելով, թե իբր Արտաշես թագավորը և Սահակ կաթողիկոսը հույների կողմն են անցել։ Վռամ արքան իր պալատն է կանչում Արտաշեսին և Սահակ Պարթևին։ Վռամի բոլոր ճիգերը՝ Սահակ կաթողիկոսին ստիպելու ամբաստանել հայոց թագավորին, ապարդյուն են անցնում։ Զայրացած Վռամը Տիզբոնի հրապարակում քննություն է կատարում։ Նա ուշադրություն չդարձնելով Արտաշեսի խոքերին, հոժարությամբ լսում է չարախոսներին։ Արդյունքում Վռամը հրամայում է թագավորությունը վերցնել Արտաշեսից(428թ․) և նրան արգելափակել պարսկաստանում, իսկ Սահակ Պարթևին զրկել կաթողիկությունից ու նրա փոխարեն եպիսկոպոսության աթոռը տալ Սուրմակին։ Տիզբոն մեկնած նախարարները Վռամից մեծ պարգևներ են ստանում և վերադառնում Հայաստան։
Комментариев нет:
Отправить комментарий