четверг, 1 февраля 2018 г.

Պետական կառավարման համակարգը

  Հազարապետի գլխավորած գործակալությունը երկրի տնտեսական-հարկային վարչությունն էր՝ միավորելով նաև հանրային աշխատանքների (քաղաքների ամրությունների, ճանապարհների և կամուրջների կառուցում, ջրանցքների անցկացում, անտառատնկումներ և այլն) կամ պետական պարհակների տնօրինությունը։
  Սպարապետության գործակալությունը գլխավորում էր Մեծ Հայքի զինված ուժերի գլխավոր հրամանատարը՝ հայոց սպարապետը։
  Հայր մարդպետի գլխավորած մարդպետության գործակալությունը իրականացնում էր արքունի կալվածքների ու գանձարանի հսկողությունը և Արշակունյաց սեպուհների դաստիրակությունը։
  Մաղխազության վարչությունը գլխավորում էր մաղխազը՝ արքունիքի և թագավորական պահակազորի հրամանատարը։
  Մեծ դատավորը հսկում էր ընդունված օրենքները հատկապես ընտանիքի և եկեղեցու իրավունքի բնագավառում։
  Ասպետության գործակալությունը պատասխանատու էր պալատական արարողությունների և օտար երկրների դեսպանների ընդունելության համար։

Комментариев нет:

Отправить комментарий