пятница, 15 декабря 2017 г.

Վանի թագավորությունում կիրառված գրային համակարգերը

Վանի թագավորության սեպագրի լեզվի ("ուրարտերենի " կամ "բիայներենի") ուսումնասիրության համար հիմնական նյութ են ծառայում տեղական արձանագրությունները։ Վանի թագավորության շրջանից պահպանվել են ավելի քան 1000 սեպագիր արձանագրություններ, որոնք գրված են քարի, մետաղյա իրերի և կավե սալիկների վրա։ Գրում էին ձախից աջ, առանց բառանջատման։ Թագավորությունում տարածում ստացած սեպագիր դպրությունը Ք․ա․ IX դ․ ընդօրինակվել է Ասորեստանից։ Առանձին սեպագիր նշաններով արտահայտվել են ձայնավորները, երկձայն և եռաձայն վանկերը։ Վանի թագավորության գրագիրները թողել են նաև մեհենագրայիին (հիերոգլիֆային) արձանագրություններ։ Այն բաղկացած է շուրջ երեք հարյուր նշաններից, որոնք գրվել են աջից ձախ, հորիզոնական գրության դեպքում՝ վերից վար՝ առանց բառանջատման։ Մեզ են հասել ավելի քան 1500 մեհենագրային արձանագրություններ և մենանշաններ։

Комментариев нет:

Отправить комментарий