среда, 18 мая 2016 г.

Մակտուբ -ընթերցումներ, Հեղինակ՝ Պաուլո Կոելիո


Առակներ

  1. Ամեն մարդ իրա ձևով է հասնում աստվածին. ոմանք համոզությամբ, ոմանք՝ մերժմամբ, ոմանք էլ երկմտանքով:
  2. Պետք չէ ամեն ժամանակ միայն ուրիշների մասին մտածել, պետք է մեկ-մեկ էլ քո մասին մտածես:
  3. Մարդու սիրտը մաքուր է և անուշաբույր, եթե նա կարող է ներել:
  4. Վախը փոքրոգության նշան չէ:
  5. Մի մարդու երջանիկ լինելը չի նշանակում, որ մյուսները դժբախտ են:
  6. Հոգևոր որոնումները ամենից բարձր են:
  7. Հաճախ ավելի հեշտ է սիրել, քան սիրվել:
  8. Պայքարի պակասից հոգին թուլանում է:
  9. Միայն սերն է դարձնում ստրկությունը ազատություն:
  10. սեփական ճանապարհով հավատով գնալու համար կարիք չկա ապացուցելու, որ ուրիշի ճանապարհը սխալ է: Նա, ով անում է միայն այն, ինչ ստացվում է, չի հավատում սեփական ուժերին:
  11. Մեր հրեշտակները միշտ մեզ հետ են, և հաճախ նրանք օգտագործում են ոմանց շուրթերը, որպեսզի մեզ ինչ-որ բան ասեն:
  12. Խոսքը ուժ է: Խոսքը փոխում է աշխարհն ու մարդուն:
  13.  Իմաստունը նա է, ով, չսպանելով իր կրքերը, կարողանում է կառավարել դրանք:
  14. Մի' արեք ուրիշներին այն, ինչ չեք ուզենա, որ նրանք անեն ձեր հանդեպ: Սա է օրենքը: Մնացածը իրավաբանական մեկնաբանություններ են:
  15. Բոլոր ճանապարհները տանում են միևնույն տեղը: Բայց ճանապարհը դուք եք ընտրում և մինչև վերջ գնում եք ձեր ընտրած ճանապարհով. մի' փորձեք անցնել բոլոր ճանապարհներով:
  16. Սերը միշտ գոյություն ունի: Անգամ այն ժամանակ, երբ մենք ողջ խորությամբ զգում ենք մեր անօգտակարությունը, դեռ կարող ենք սիրել՝ չսպասելով վարձատրության, փոփոխության ու շնորհակալության: Եթե մենք սիրենք, սիրո էներգիան կսկսի փոխել մեր շուրջ եղած ողջ Տիեզերքը: Երբ այդ էներգիան գոյանում է, իր անելիքն անում է:

Комментариев нет:

Отправить комментарий