вторник, 17 сентября 2019 г.

Երվանդունիների թագավորություն

   Ք. Ա. VII դարի առաջին կեսին հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների ավագ ճյուղի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ։ Սկայորդու որդին Պարույրը միավորեց վանա լճից մինջև Եփրատ ընկած ողջ տարածքը։ Պարույր Նահապետը ճանաչվեց հայոց թագավոր։
   Ք. Ա. 580-570ական թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ Ա Սակավակրածը, նրա անունով էլ կոչվեծ ճյուղերից մեկը Երվանդական։ Երվանդ Սակավակյացի օրոք հայոց թագավորույունը ուներ քառասուն հազարանոց հետևաք և ութ հազար հեծյալ զորք, որը այդ ժամանակ շատ մեծ թիվ էր կազմում։ Թագավորությունը հասնում էր մի կողմից կուր գետ, մյուս կողմից սև ծով, ինչպես նաև Մարաստան և միջագետք։
   Մարաստանի գերիշխանությունը վերածվեց Ք. Ա. VI դարի կեսին երբ Երվանդ Ա-ի որդին Տիգրան Ա-ը Պարսից արքա Կյուրոս մեծի հետ ապստամբեց Մարաստանի դեմ։ Աբստամբության հաջողությունից հետո Տիգրանի իշխանությունը Հայաստանից բացի տարածվում էր նաև՝ Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա։ Մովսես Խորենացին գրել է Տիգրան Ա-ի մասին՝ «Նա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր և նրանց բոլորից քաջ»։ Տիգրանը մահացավ Ք. Ա. 525 թվականին գահը անցավ նրա որդին Վահագնին։
   Ք. Ա. 521 թվականին բազում պատերազմերից հետո Հայաստանը ճանաչում է Աքեմենյանների գերիշխանությունը, սակայն պարսիկները գնում են որոշ զիճումների։ Երվանդականները ունեին լիակատար ներքին ինքնավարություն, սեփական դրամ։ Ք. Ա. 520 թ. Աքեմենյան տերությունը բաժանվում է քսանմեկ վառչական միավորուների՝ սատրապությունների։ Հայաստանի սատրապությունը շարունակում էին ղեկավարվել Հայկազուն-Երվանդական կողմից։ Հայաստանը՝ որպես Աքեմենյան տերության կազմում մնաց Ք. Ա. 331 թվականը։ Հայաստանը տասներեքերրորդ սատրապությունն էր։ Ք. Ա. 336 թվականից հետո Հայաստանի սատրապ է դարձել Երվանդ Գ, որին էլ վիճակված էր վերականգնել Հայաստանի անկախությունը։

  Մակեդոնիայում Փիլիպոս Բ արքայի սպանությունից հետո գահ է բարձրանում որդին՝ քսանամյա Ալեքսանդրը (Ալեքսանդր Մեծ կամ Ալեքսանդր Մակեդոնացի Ք. Ա. 336-323 թթ)։
   Ք. Ա. 334 թվականին մակեդոնա-հունական զորքերը Ալեքսանդրի գլխավորությամբ մի քանի ճակատամարտում պարտության են մատնում աքեմենյան տիրակալ Դարեհ Գ։ Ամենավճռական ճակատամարտը տեղի է ունենում Ք. Ա. 331 Հոկտեմբերի մեկին։ Հայերը առաջնորդում էին աքեմենյան զորքի աջ թևում։ Չդիմանալով Մակեդոնական զորքի ճնշմանը աքեմենյան զորքերը սկսում են նահանջել։ Մակեդոնացին սկսում է հետապնդել Դարեհին, սակայն նրա հետապնդումը ձախողվում է ի շնորհիվ բանակի աջ թևի հերոսական գործողություններից։ Հայ զինվորների շնորհիվ Մակեդոնացին դադարեցնում է Դարեհի հետապնդումը։
   Արժանապատվորեն հայրենիք վերադարձաց հայկական զորքերը Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնում են Հայաստանի անկախությունը՝ Երվանդ Գ-ն Մեծ Հայքում իսկ Միթրաուստեսը Փոքր Հայքում։ Մակեդոնացին մեկ անգամ ել է փորձում հայերի դեմ ճակատամարտել երկու-երեք տարի անց, երբ զորք է ուղղարկում Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջան նպատակ ունենալով գրավելով այն։ Բայց այս անգամ ևս Մակեդոնացու պլանները չիրականացան, հայերը նորից հաղթող դուրս եկավ։ Հայաստանը այդ շրջանում ուներ լիակատար անկախություն։
   Մինչև Ք. Ա. III դարի վերջը Հայաստանը կարողացավ ոչ միայն պահպանել իր անկախությունը այլև հակադրել տարածաշրջանը գերիշխանությանը՝ Սելեկյանների։ Ք. Ա. III-րդ դարի վերջին նպաստավոր պայմաններ ստեղծեցին Սելեկյանների վաղեմի ծրագիրը իրականացնելու համար։ Սելեկյան զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ Ք. Ա. 201 թվականին արշավեցին Հայաստանի դեմ։ Երվանդ Դ վերջինը զոհվեց, սպանվեց նաև իր եղբայրը։ Դրանով Ք. Ա. 201 թվականին Մեծ Հայքում վերջ դրվեց Հայկազունների Երվանդական ճյուղի իշխանությանը։
   Հայկազուն-Երվանդականների թագավորությունը իր կառավարման համակարգը ժառանգություն ստացավ Վանի թագավորությունից։ Ք. Ա. VII-VI-րդ դարերում երկրի արքան կրում էր "Հայոց թագավոր տիտղոսը"։ Արքան երկրի գերագույն տերն էր, զորքերի գլխավոր հրամանատարը, կարող էր պատերազմ հայտարարել, պայմանագրեր կնքել, նոր քաղաքներ կառուցել։ Արքայից հետո գլխավորը քրմապետն էր։ Նա հոգևոր գերագույն առաջնորդից բացի նաև երկրի Մեծ դատավորն էր, արքայի գլխավոր խորհրդականը, նշանակվում էր արքայի ընտանիքից։ Արքան երկիրը ղեկավարում էր արքունիկի և արքունի գորքակալների միջոցով։ Ք. Ա. 521-331 թվականները Հայաստանում իշխում էին Հայկազուն-Երվանդականները, որոնք ենթարկվում էին Աքեմենյաններին՝ սատրապի կարքավիճակով։

Комментариев нет:

Отправить комментарий