четверг, 5 сентября 2019 г.

շարադրություն


Մայրություն և մանկավարժություն
   Ես երրորդ դասսարանում գալիս էի տուն։ Երրորդ դասարանը ո՞րն է, մեր մոտ երկրորդ դասարանում առաջին դասարանի ուսումնական պլանն է, երրորդում երկրորդի, առաջինում ոչ-մի, չորրորդում չորրորդի։ Ստացվում է այնպես, որ մենք չունենք առաջին դասարան, որպես սովորելու միջավայր, իսկ երրորդը որպես ուսման պլաններ և դասագրքեր։
   Վերադառնանք բուն իրականությանը։ Ես գալիս էի տուն և անում էի դասերս։ Մայրիկս պետք է գա ժամը յոթին։ Ես իմ սովորությամբ կարող է ինչ-որ բան չարեցի, էական չեր։ Իմ ուսուցումը ունի տարօրինակ բնույթներ, որոնցից մեկը իմ դպրոցն էր։ Այս դպրոցը ավելի շատ նման է գժանոցի, բայց այդպես միշտ չեր, այդպես էր վեցերրորդ դասարանի երկրորդ կիսամյակից։ Մեզ տեղափոխել էին մայր դպրոց չունենալով մեզ համար տեղ, այսինքն ուսուցիչները դասարաններ չունեն։ Մայրիկս ինձ միշտ դասերով օգնում էր ի տարբերություն հայրիկիս։ Բայց ես հոգնել եմ իմ դպրոցից, ես կյանքում ընտրության հնարավորություն չունեի։ Իմ խորին հաճույքով ես այս դպրոցը կավարտեմ ժպիտով։ Ժպիտով որովհետև ես հոգնել եմ այս գժանոցից, հոգնել եմ նրանից, որ աշակերտները հազարավոր են իսկ հնարավորությունները հերիքում են տաս անգամ քիչ երեխաների համար։ Մինչև այս ուսումնական տարին աշակերտների քանակը այդպեսզի ահռելի չէր։ Մեղավոր եմ ես համարում՝ անտանելի իբր թիթիզ ծնողներին, որոնք նպատակ էին դրել տալ իրենց երեխեքին այս դպրոց մենակ այն պատճառով, որ այստեղ սովորում է մեր վարչապետի երեխաներից մեկը։ Դա անտանելի է, ուղղակի գժանոցից մեր դպրոցը այս ուսումնական տարին դառավ սուպեր գժանանոց։

Комментариев нет:

Отправить комментарий