понедельник, 9 сентября 2019 г.

Հայոց ծագում


Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ հիմնավորե՛ք հայերի ծագման տեղաբնիկության տեսությունը

   Ժողովուրդների ու լեզուների առաջացման հարցը միշտ էլ հետաքրքրել է մարդկությանը։ Տարբեր ազգեր առասպելներով փորձել են յուրովի մեկնաբանել այդ հարցը, որի նկատմամբ հետաքրքրությունը խիստ մեծացավ XVIII-XIX դարերում։ Գիտնականները պատմական ընտանիքները կոչեցին «մայր ժողովուրդներ», իսկ իրենց զբաղեցրած տարածքները՝ «նախահայրենիքներ»։ Հայերն ունեն հնդեվրոպական ծագում։ Հնդեվրոպական հախահայրենիքն ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը։ Հնդեվրոպական լեզվաընտանիքը իր հերդին ամենամեծ լեզվաընտանիքն է։ Հնդեվրոպական մայր լեզվից են առաջացել ռոմանական, հնդկական, իրանական և այլ լեզվաճյուղեր։ Դրանք իրենց հերթին տրոհվել են ավելի փոքր լեզվաճյուղերի ու լեզուների։ Ի դեպ, այսօր կենդանի հնդեվրոպական լեզուների միայն հունարենր, հայերենն ու ալբաներենն են, որ ի սկզանե եղել և այսօր էլ մնում են, որպե առանձին լեզվաճյուղեր։ Հայերը միակ ժողովուրդն են, որի ծագումն ու կազմավորումը տեղի են ունեցել Հայկական լեռնաշխարհում՝ հնդեվրոպական նախահայրենիքի տարածքում։
   Հայերի ծագման մասին պատմական և առասպելական տեղեկություններ պահպանվել են՝ հայ մատենագրության էջերում, հունական, եբրայական (հրեական), վրացական, արաբական և պսկական գրավոր հուշարձաններում։ Հայոց ծագումնաբանության մասին բնիկ հայկական ավանդազրույցը մեզ է հասել Մովսես խորենացու շնորհիվ։ Ավանդազրույցի միջնադարի հայ մատենագիրների երկերում, որոնք XVIII դարում ի մի բերվեցին հայ նոր պատմագրության հայր Միքայել Չամչյանի «Հայոց պատմության» էջերում։
   Ավանդազրույցում որոշակիորեն կարելի է առանձնացնել ժամանակագրական երկու շերտ։ Առաջին՝ հնագույն շերտը ստեղծվել է նախաքրիստոնեական ժամանակներում։ Ավանդազրույցի համաձայն՝ հայերը սերվել եմ դյուցազուն Հայկ նահապետից։ Ահա թե ինչպես է ներկայացվում հայոց նախնու ծագումը Մովսես Խորենացու մատյանի սկզբում. «Աստվածներից առաջիններն ահեղ էին ու երևելի։ Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը։ Սրանցից մեկն էր Հայկը»։ Ըստ առաջին տարբերակի Հայկը Հայա անունով աստծու որդին է։ Իսկ Հայա աստծո պաշտամունքը կապվում էր Հայկական լեռնաշխորհի՝ Եփրատ և Տիգրիս գետերի ակունքների հետ։ Երկրորդ ավանդազրույցում նշվում է, որ Հայկը Թորգոմի որդին է։ Իսկ Թորգոմը իր հերթին Նոյի Հաբեթ որդու որդին է։ Իսկ Արամի արդև արտասամանում մեզ սկսեցին կոչել Արմենիա։ Հունական ազգազրույցում նշվում է մեր առաջությունը Արմենոսից, որը եկավ Հայաստան և չվերադարձավ։

Комментариев нет:

Отправить комментарий