вторник, 10 сентября 2019 г.

Վանի թագավորությունը


   Հայկական լեռնաշխարհի տարածքում Ք. Ա. 830-ական թվականներին նկատելի նե մի քանի հիմնական կենտրոններ, որոնց շուրջ համախմբված են համադաշնություններ կազմած մանր պետական կազմավորումները։ Երրորդ խոշոր համադաշնությունը կազմել էր հարավում՝ Վանա լճի ավազանում գտնվող Նաիրի թագավորության շուրջը, որի հիմքի վրա էլ բարձրացավ Վանի համահայկական հզոր պետությունը։ Ք. Ա. IX դարի 80-70-ական թվականներից որպես մեկ միասնական թագավորություն ներկայացող Նաիրին Ք. Ա. մոտ 830-ական թթ. Ունեցավ նոր և մեծ մայրաքաղաք՝ Տուշպան։ Այն հիմնադրել է Սարդուրի Ա-ն։ Սարդուրի Ա-ի օրոք Վանա թագավորության սահմանները գտնվում էին ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում։
   Ք. Ա. մոտ 825-810 թ. Տուշպա-Վանի տիրակալ է դառնում Սարդուրի Ա-ի որդի Իշպուինին։ Իշպուինիի օրոք սկսվեցին և Մենուայի օրոք շարունակվեցին ռազմական ոլորտի բարեփոխումները։ Նախկին դաշնային աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ կանոնավոր բանակով, որը բաժանված էր ըստ զորատեսակների։ Դրանց շնորհիվ Իշպուինին արձանագրեց առաջին խոշոր հաջողությունները Ք. Ա. 820-ական թ. Վերջին՝ ՈՒրմիո լճի ավազանի հարավում ընդլայնելով թագավորությունը և ներառելով Արդինի-Մուսասիր երկիրը։

   Մենուա միանձմյա կառավարման շրջանում Ք. Ա. մոտ 810-786 թթ. Վանի թագավորությունը աննախադեպ վերելք է ապրում։ Մենուան կատարում է նշանավոր 72 կմ երկարությամբ «Մենուայի ջրանցքի» կառուցումը, որն օգտագործվում է մինչ օրս։ Մենուան Հայկական պար լեռնաշղթայի արևելյան հատվածը գրավելուց հետո Արարատյան դաշտում՝ Արաքսի աջ ափին հիմնում է ռազմական խոշոր հենակետ՝ Մենուախինիլի։ Արևմուտքում Մենուայի զորքերն անցնում են Եփրատը և հարկատու դարձնում Մելիտեայի թագավորությանը։ ՈՒրմիո լճի հարավում գտնվող Մանայի թագավորությունը լիովին ընդունում է Մենուայի գերիշխանությունը։ Մենուան առաջին հաղթանակներն է տանում Ասորեստանի նկատմամբ և համահայկական առաջին՝ Վանի թագավորությունը վերածում գերտերության։
   Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Ք. Ա. 786-764 թ. Վանի թագավորությունը հասնում է հզորության գագաթնակետին։ Ք. Ա. 782 թ. Վանի զորքերը շարունակում են հաղթարշավը դեպի Ալիշտու՝ Աղստևի հովիտ։ Նույն թվականին Արարատյան դաշտում հիմնադրվում է Էրեբունի ամրոցը։ Արգիշտի Ա-ի առաջնորդությամբ ստեղծվում է Վանի աշխարհակալությունը։ Արգիշտի Ա-ի թագավորությունը ձգվում էր ՈՒրմիա ավազանից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ։ Այսպիսով՝  հայոց մեծ տիրակալ Արգիշտի Ա-ի օրոք Բիայնիլի-ՈՒրարտու-Արարատ թագավորությունը հասավ աննախադեպ հաջողությունների՝ վերածվելով Առաջավոր Ասիայի հզորագույն ուժի։

Комментариев нет:

Отправить комментарий