вторник, 17 марта 2015 г.

Տերևները

Ընթերցելով Լեոնիդ Ենգիբարյան


Մարդու կյանքը նման է ծառի.սկզբում դա մի փոքրիկ ճյուղ է, որն ունի բարակ արմատներ: Մարդիկ այն տնկում են իրենց այգիներում և սկսում խնամել:
Այնուհետև այն սկսում է աճել, տարեց տարի ավելանում են ճյուղերն ու տերևները:
Ծառը կարող է պտուղներ տալ: Եթե այն շատ ճյուղեր ունի, ապա այդ ճյուղերից կարող են նոր տնկիներ ստանալ: 
Ծառը շարունակում է աճել, ձգվել դեպի վեր, հարստանալ տերևներով, ճյուղերով և պտուղներով: Եթե այն բարի ծառ է, ապա նրա արմատները շատ ամուր են պահում իրեն այս երկրի վրա:
Իսկ իր կյանքի վերջում ծառը իր գեղեցիկ գունազարդ տերևները նվիրում է հողին, իսկ նրա արդեն չորացած ճյուղերը կարող են օգտագործել ցուրտ ձմռանը մեր օջախները տաքացնելու համար:
Ես հույս ունեմ, որ իմ կյանքը նման կլինի այդպիս մի ամուր ծառի, որի ճյուղերն ամուր կլինեն, իսկ տերևները՝ գունավոր ու գեղեցիկ:

Комментариев нет:

Отправить комментарий