воскресенье, 3 мая 2015 г.

Ռոդարիական օրեր

Ծեր մորաքույր Ադան


Առաջադրանքներ
Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին: —Այս նախադասությամբ փորձիր բնութագրել մորաքույր Ադային:
Մորաքույր Ադան բարի էր և ուզում էր օգնել ուրիշներին, որպեսզի նրանք իր նման անօգնական չմնան:
… Ի՞նչ օգուտ ստացաք սրանից — այս նախադասությամբ բնութագրիր մյուս երկու ծեր կանանց:
Նրանք ունեն էգոիստական վերաբերմունք, իսկ հաճախ ավելի կարոևր է ուրիշներին օգնել:
… Ծեր  մորաքույր Ադան մի փոքր խելագար է — համաձայնիր կամ հերքիր այս միտքը:
Ուղղակի մորաքույր Ադան շատ բարի էր, իսկ շատերի համար դա խենթություն է:
Երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար — Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:— Որ տեսակետն ես դու պաշտպանում.ինչու՞:
Ադան նույնպես շատ էր կարոտում իր զավակներին, բայց դրանից նա չէր չարանում:
Լրացուցիչ առաջադրանք
Պատմվածքը կարդացեք ձեր ծնողների համար և վերջին հարցն ուղղեք նրանց. պատասխանը գրի առեք կամ ձայնագրեք:
Թեև թևերը թրչելու համար են, բայց երբեմն կարոտն ու մտերիմներին տեսնելու ցանկությունը թև է դառնում և մեզ տանում դեպի իրենց: Երբեք պետք չէ մոռանալ մտերիմներին, առավել ևս ծնողներին: Պետք է միշտ հիշել, որ ծնողները հավերժ չեն և այլ գեղեցիկ հեռուները արժանի չեն նրան, որ մոռանաս ծնողներիդ: 


«Լաց լինել» բառը



Առաջադրանքներ
Ի՞նչ ես կարծում, կգա՞ այնպիսի ժամանակ, երբ վերը նշված իրերն ու երևույթները չեն լինի. իսկ պե՞տք է, որ չլինեն. ինչու՞:
Ինձ թվում է, որ այդ ժամանակը կգա: Ես հավատում եմ, որ կգա մի օր, որ չեն լինի ցավ պատճառող իրեր և երևույթներ: Բայց ես կուզեի, որ մնային ուրախության և խղճի արցունքները:
Պատկերացրու քո վաղվա աշխարհը — ի՞նչ կցանկանաս, որ այնտեղ չլինի — ինչու՞: Իսկ փոխարենը ի՞նչ (ինչե՞ր) լինի:
Ես կուզենամ, որ չլինեն տգեղ, աղքատ ու չար մարդիկ, չլինի նաև տխրություն: Թող լինեն միայն վերընշվածների հակառակ երևույթները:

1 комментарий:

  1. Ապրես, Արտյոմ ջան, համաձայն եմ քեզ հետ. չափից դուրս բարի լինելը մեր ժամանակներում, երբ թվում է, թե չարերը տիրում են աշխարհին, թվում է խենթություն:

    ОтветитьУдалить