Առակներ
- Ամեն մարդ իրա ձևով է հասնում աստվածին. ոմանք համոզությամբ, ոմանք՝ մերժմամբ, ոմանք էլ երկմտանքով:
- Պետք չէ ամեն ժամանակ միայն ուրիշների մասին մտածել, պետք է մեկ-մեկ էլ քո մասին մտածես:
- Մարդու սիրտը մաքուր է և անուշաբույր, եթե նա կարող է ներել:
- Վախը փոքրոգության նշան չէ:
- Մի մարդու երջանիկ լինելը չի նշանակում, որ մյուսները դժբախտ են:
- Հոգևոր որոնումները ամենից բարձր են:
- Հաճախ ավելի հեշտ է սիրել, քան սիրվել:
- Պայքարի պակասից հոգին թուլանում է:
- Միայն սերն է դարձնում ստրկությունը ազատություն:
- սեփական ճանապարհով հավատով գնալու համար կարիք չկա ապացուցելու, որ ուրիշի ճանապարհը սխալ է: Նա, ով անում է միայն այն, ինչ ստացվում է, չի հավատում սեփական ուժերին:
- Մեր հրեշտակները միշտ մեզ հետ են, և հաճախ նրանք օգտագործում են ոմանց շուրթերը, որպեսզի մեզ ինչ-որ բան ասեն:
- Խոսքը ուժ է: Խոսքը փոխում է աշխարհն ու մարդուն:
- Իմաստունը նա է, ով, չսպանելով իր կրքերը, կարողանում է կառավարել դրանք:
- Մի' արեք ուրիշներին այն, ինչ չեք ուզենա, որ նրանք անեն ձեր հանդեպ: Սա է օրենքը: Մնացածը իրավաբանական մեկնաբանություններ են:
- Բոլոր ճանապարհները տանում են միևնույն տեղը: Բայց ճանապարհը դուք եք ընտրում և մինչև վերջ գնում եք ձեր ընտրած ճանապարհով. մի' փորձեք անցնել բոլոր ճանապարհներով:
- Սերը միշտ գոյություն ունի: Անգամ այն ժամանակ, երբ մենք ողջ խորությամբ զգում ենք մեր անօգտակարությունը, դեռ կարող ենք սիրել՝ չսպասելով վարձատրության, փոփոխության ու շնորհակալության: Եթե մենք սիրենք, սիրո էներգիան կսկսի փոխել մեր շուրջ եղած ողջ Տիեզերքը: Երբ այդ էներգիան գոյանում է, իր անելիքն անում է:
Комментариев нет:
Отправить комментарий