понедельник, 22 января 2018 г.

Ռուսական հարսանիքի ավանդույթները



  1. Խոսկապ. նախկինում տղայի ծնողները գալիս էին աղջկա տուն և ծնողներով պայմանավորվում ամուսնության մասին: Ի դեպ, հենց այս ավանդույթից էլ առաջացել է շատ հայտնի ռուսական ասացվածքը "Остаться с носом"-ինչը նշանակում է՝ խաբված լինել: Նախկինում, եթե փեսայի ծնողները հարուստ նվերներով (нос- это то, что несут) գնում էին աղջկա տուն և մերժում էին ստանում, ապա իրենց նվերը իրենց էր մնում, այսինքն՝ մնում էին իրենց տարածի հետ և ձեռնունայն տուն էին վերադառնում:
  2. "Горько"  բացականչության ժամանակ մեր օրերում հարսն ու փեսան համբուրվում են: Սակայն նախկինում դա այլ իմաստ ուներ՝ հին ժամանակներում մարդիկ շատ էին վախենում չար ուժերից, հոգիներից: Նման ուժերից իրենց պահպանելու համար, հարսանիքի ժամանակ մարդիկ բացականչում էին "Դառն է, դառն է", որ չար հոգիները չհասկանան, որ իրենք ուրախանում են և հեռանան: 
  3. Հին ժամանակներում այսպիս մի ավանդույթ կար՝ հարսի ընկերուհիները խնդրում էին իրեն, որ թույլ տա իրենց փորձել իր կոշիկը: Այն ընկերուհին, ում ոտքով որ լինում էր այդ կոշիկը, պահում էր այն իրեն և փեսայից գումար պահանջում՝ վերադարձնելու համար: Դրանով փեսան պետք է ապացուցեր իր ինքնուրույնությունը: 
  4. Մեր օրերում հարսանիքների ժամանակ հարսն ու փեսան միասին տորթ են կտրում: Իսկ նախկինում իրենք միասինձեռքով  հաց էին կտրում, ինչը ցույց էր տալիս իրենց միասնականությունն ու հաց կիսելու հնարավորությունը: 
  5. Ամենավաղ սովորություններից մեկը հարսի քողը հանելն է: Այն ժամանակ հարսի գլխին ծաղկե պսակ էին դնում, որը հարսանիքի ավարտին հանում էին, հյուսերը քանդում և գլխին գլխաշոր կապում, քանի որ ամուսնացած կինը իրավունք չուներ բաց գլխով ման գալ: 
  6. Հարսանիքի երկրորդ օրը հարսն ու փեսան գնում են աղջկա ծնողների մոտ: Այդ օրը հատուկ անում ունի՝ "к теще на блины" (զոքանչի մոտ բլիթ ուտելու օր): Այդ օրը նորապսակների ծնողներին շնորհավորում են նոր կոչումներով և այդ օրը իրենց են ասում "Горько". 
  7. Հարսանիքի համար օրերը ընտրվում էին ըստ գյուղատնտեսական օրացույցի, այսինքն հարսանիք էին անում այն ժամանակ, երբ ավարտած էին լինում սեզոնային գյուղատնտեսական աշխատանքները: Մեծ ազդեցություն ուներ նաև եկեղեցական օրացույցը, քանի որ պասի ժամանակ հարսանիք չէին անում: Հարսանիքների մեծ մասը լինում էր աշնանը (հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 14), ինչպես նաև ձմռանը:

Комментариев нет:

Отправить комментарий