Ամպերի պարպման ժամանակ հոսանքի ուժը հասնում է 10-100 հազար ամպերի, լարումը՝ տասնյակ միլիոնավորներից մինչև միլիարդավոր վոլտի։ Կայծակի երկարությունը հասնում է մի քանի կմ, տևողությունը՝ 10-4 վրկ-ի:
Կայծակի էլեկտրական բնույթը բացահայտել է ամերիկացի ֆիզիկոս Բենջամին
Ֆրանկլինը, որի գաղափարների հիման վրա փորձեր են կատարել ամպրոպաբեր ամպից էլեկտրականություն ստանալու ուղղությամբ:

Կայծակները լինում են գծային, գնդային և օղաձև։
Ինձ շատ հետաքրքրեց այն փաստը, որ Երկրագնդի վրա ամենահաճախ կայծակները տեղի են ունենում Կոնգոյի
Դեմոկրատական
Հանրապետությանարևելքի լեռներում գտնվող փոքրիկ Կիֆուկա գյուղի մոտ։ Մեկ քառակուսի կիլոմետր տարածքի վրա տարեկան տեղի է ունենում կայծակի 158 բռնկում։ Կայծակները հաճախակի են նաև Վենեսուելայում, Սինգապուրում, Բրազիլիայի հյուսիսում և Կենտրոնական Ֆլորիդայում։
Կայծակը
նաև շատ գեղեցիկ երևույթ է: Մարդիկ հիանում են նրանով և շատ նկարահանում:
Комментариев нет:
Отправить комментарий