воскресенье, 13 ноября 2016 г.

Կապիկն ու կոկորդիլոսը











Ժուկով, ժամանակով մի խելացի կապիկ կար, որն ապրում էր այն խնձորենու վրա, որը հյութեղ վարդագույն խնձոր էր տալիս:  Նա շատ երջանիկ էր: Մի օր մի կոկորդիլոս լողալով մոտեցավ ծառին և ասաց կապիկին, որ երկար ճանապարհ է անցել ուտելիք փնտրելով և շատ սոված է: Բարի կապիկը նրան մի քանի վարդագույն խնձոր առաջարկեց: Կոկորդիլոսը դրանք շատ հավանեց և հարցրեց կապիկին, թե արդյո՞ք նա կարող է կրկին գալ և ուտել այդ խնձորներից: Մեծահոգի կապիկը ուրախ համաձայնվեց:
Կոկորդիլոսը կրկին եկավ հաջորդ օրը, և դրա հաջորդ օրը, և դրա հաջորդ օրը.. Շուտով այս երկուսը դարձան լավ ընկերներ: Նրանք քննարկում էին իրենց կյանքը, ընտանիքները, ընկերներին, ինչպես իրական ընկերներ: Կոկորդիլոսը պատմեց, որ կին ունի, որի հետ ապրում է գետի մյուս կողմում: Իմանալով դա, կապիկը առաջարկեց իրեն մի քանի հատ էլ խնձոր տանել կնոջը: Կոկորդիլոսի կինը շատ հավանեց խնձորները և ստիպեց ամուսնուն խոստանալ, որ ամեն օր իր համար կբերի այդ խնձորներից: 
Մինչդեռ կապիկի և կոկորդիլոսի ընկերությունը օրըստօրե ավելի ու ավելի էր ամրանում և իրանք ավելի ու ավելի շատ ժամանակ էին անցկացնում իրար հետ: Կոկորդիլոսի կինը սկում է խանդել: Նա որոշում է վերջ դնել իրենց ընկերությանը: Նա ձևացնում է, թե չի հավատում, որ կապիկն ու կոկորդիլոսը կարող են ընկերներ լինել: Ամուսինը փորձում է համոզել նրան, որ ինքն ու կապիկը մտերիմ և իրական ընկերներ են: Կոկորդիլոսի կինը ինքն իրեն մտածում է, որ եթե կապիկը ապրում է վարդագույն խնձորներով սնվելով, ապա նրա միսը շատ համեղ կլինի: Նա ասում է իր ամուսնում, որ հրավիրի կապիկին իրենց տուն:
Կոկորդիլոս այդ միտքը այդքան էլ դուր չիգալիս: Նա փորձում է բացատրել կնոջը, որ կապիկին այդքան էլ հեշտ չէ ացնել գետը: Սակայն կինը հստակ որոշել էր ուտել կապիկի միսը և նա մի պլան է մշակում: Մի օր նա հիվանդ է ձևանում և ասում է, որ բժիշկն ասել է, որ նա կլավանա, եթե կապիկի սիրտ ուտի: Եթե կոկրդիլոսը ցանկանում է փրկել իր կնոջ կյանքը, նա պետք է բերի իր ընկերոջ սիրտը: 
Կոկորդիլոսը սարսափում է այդ խոսքերից: Նա երկընտրանքի առջև էր կանգնում: Մի կողմից, նա սիրում էր իր ընկերոջը: Մյուս կողմից էլ նա չի կարող թողնել, որ իր կինը մահանա: 
Կոկորդիլոսը գնում է խնձորի ծառի մոտ և հրավիրում կապիկին իրենց տուն: Նա ասում է կապիկին, որ կարող է նրան իր մեջքի վրա անցկացնել գետը: Կապիկը ուրախանում է և համաձայնվում: Երբ նրանք հասնում են գետի մեջտեղը, կոկորդիլոսը սկսվում է սուզվել: Վախեցած կապիկը հարցնում է կոկորդիլոսին, թե ինչո՞ւ է նա դա անում: Կոկորդիլոսը բացատրում է կապիկին, որ ստիպված է իրեն սպանել, որ փրկի կնոջ կյանքը: Խելացի կապիկը ասում է, որ ուրախւթյամբ կտար իր սիրտը, սակայն թողել է այն խնձորի ծառի տակ: Նա ասում է, որ կոկորդիլոսը արագ վերադառնա, որ ինքը վերցնի իր սիրտը: 
Հիմար կոկորդիլոսը արագ լողում է դեպի ծառը իսկ  կապիկը արագ բարձրանում է ծառի վրա, որ փրկի իր կյանքը: Նա ասում է կոկորդիլոսին, որ փոխանցի իր չար կնոջը, որ նա ամուսնացել է աշխարհի ամենամեծ հիմարի հետ:  

Իմաստը. Մի թերագնահատեք ձեզ՝ աշխարհում ավելի հիմար մարդիկ էլ կան:

Комментариев нет:

Отправить комментарий