вторник, 6 декабря 2016 г.

Մկնիկները


Լինում է չի լինում, մի փոքրիկ մուկիկ է լինում, որն ապրում է իր մայիրի հետ մի փոքրիկ բնում, որը գտնվում է մի մեծ տանը: Այնտեղ շատ տաք է և միշտ շատ պանիր է լինում:
Մի օր Մայր Մուկիկը որոշում է տանել ձագուկին զբոսնելու: Սակայն, երբ ցանկանում են տնից դուրս գալ, տեսնում են, որ տան մոտ մի մեծ կատու նստած՝ իրենց է սպասում: Փոքրիկ Մուկիկը վախից լաց է լինում, սակայն մայրիկը չի վախենում. նա ամբողջ ուժով շունչ է քաշում և շան պես բարձր հաչում: Կատուն, լսելով շան հաչոցը, վախենում է ու փախչում: Փոքրիկ մուկիկը հիացած բացականչում է. "Մայրիկ, ինչ քաջ ես դու, իչպես այդ կատվի հախից եկար": Իսկ մայրիկը պատասխանում է. "Բա որ ասում եմ՝ պետք է օտար լեզուներ սովորել":


Комментариев нет:

Отправить комментарий