Օրգանիզմների բազմացումը լինում է երկու եղանակով՝ անսեռ և սեռական:
Անսեռ բազմացում, բազմացման եղանակներ, որոնք իրականանում են առանց սեռական պրոցեսի՝ բեղմնավորության։ Անսեռ բազմացումը բնորոշ է բուսական և կենդանական միաբջիջ ու բազմաբջիջ օրգանիզմներին։
Անսեռ բազմացման հիմնական ձևերն են կիսումը, բողբոջումը, սպորագոյացումը վեգետատիվ բազմացումը են։ Որոշ կենսաբաններ անսեռ են համարում միայն սպորներով բազմացումը, երբ նոր օրգանիզմն առաջանում է միայն մեկ՝ մյուսի հետ չձուլվող սպորից (որով և տարբերվում է սեռական վերարտադրությունից)։ Անսեռ բազմացումը կարող է կատարվել օրգանիզմից առանձին մասերի անջատումով՝ բազմացման համար առաջացող հատուկ գոյացություններով (միաբջիջները՝ սպորներով, բազմաբջիջներից սպունգները՝ գեմուլաներով են), որոնք հետագայում հասունանում են և սկիզբ տալիս դուստր օրգանիզմին։ Անսեռ բազմացում բնորոշ է համարյա բոլոր բույսերի զարգացման ցիկլին և միշտ հաջորդում է սեռական բազմացմանը։
Սեռական բազմացում (բույսերի և կենդանիների), մասնակցում են երկու առանձնյակ` արական ու իգական, և դրանցից յուրաքանչյուրի սեռական գեղձերում առաջանում են սեռական բջիջներ` գամետներ։ Իգական առանձնյակների օրգանիզմում առաջանում է ձվաբջիջ, արական առանձնյակների մեջ՝ սպերմատոզոիդ։ Իգական և արական գամետները ձուլվում են և առաջացնում զիգոտ` բեղմնավորվոծ ձվաբջիջ, որը նոր օրգանիզմի զարգացման սկիզբ է տալիս։
Սեռական բազմացումը կենսաբանական մեծ նշանակություն ունի։ Նրա առավելությունը անսեռ բազմացման նկատմամբ այն է, որ երկու ծնողների ժառանգական հատկանիշները վերահամակցելու հնարավորություն է տալիս։ Այդ իսկ պատճառով` սերունդը կարող է ավելի կենսունակ լինել, քան ծնողական առանձնյակներից յուրաքանչյուրը։ Օրգանիզմների էվոլյուցիայում կարևոր դերը պատկանում է սեռական բազմացմանը։
Կենդանիների զգալի մասը միայն սեռական եղանակով են բազմանում։ Անողնաշար և ողնաշարավոր կենդանիների տարբեր տեսակների սեռական բջիջների ձևը և չափերը տարբեր են։
Արական սեռական բջիջները՝ սպերմատոզոիդները, իրենց բավականին փոքր չափերով և շարժունակությամբ տարբերվում են ձվաբջիջներից։
Комментариев нет:
Отправить комментарий