Մի մարդ ջրհորը վաճառեց մի գյուղացու: Հաջորդ օրը, երբ գյուղացին գնում է ջրհորից ջուր հանելու, այդ մարդը թույլ չի տալիս իրեն, ասելով, որ ինքը վաճառել է միայն ջրհորը, բայց ոչ դրա միջի ջուրը:
Գյուղացին գնում է կայսերական դատարան և խնդրում իրեն օգնել այդ հարցում: Կայսրը կանչում է իր իմաստուն Բիրբալին ու գործը հանձնում նրան:
Բիրբալը կանչում է ջրհորը վաճարած մարդուն և ասում.
"Եթե դու վաճառել ես միայն ջրհորը, ապա դու չես կարող քո ջուրը պահել այս մարդու ջրհորում. կամ վարձակալության գումարը պետք է մուծես, կամ էլ արագ ամբողջ ջուրը միջից հանես":
Մարդը հասկանում է, որ իր խորամանկությունը տապալվեց և ստիպված թույլ է տալիս, որ գյուղացին օգտվի ջրհորից:
Комментариев нет:
Отправить комментарий