пятница, 8 декабря 2017 г.

Մոնոթեիզմ․ Քրիստոնեություն


Միաստվածություն կամ մոնոթեիզմը, Աստվածաբանության մեջ այն հավատքն է, որ միայն մեկ աստված գոյություն ունի։ Միաստվածության հասկացությունը գերակշռվում է հուդայականությունում, քրիստոնեությունում և իսլամում։

Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։

Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնցից են Ուղղափառությունը, Կաթոլիկությունը), իսկ XVI դ., Ռեֆորմացիայի արդյունքում ձևավորվել է քրիստոնեությանյան երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը։

Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է քրիստոնյաների պատկերամամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։

Քրիստոնեությունը ծագել է I դարում Պաղեստինում հրեական միջավայրում, մեսիայի մասին հրեական շարժումների ժամանակ։ Արդեն Ներոնի ժամանակ Հռոմեական կայսրությունում կային քրիստոնեական համայնքներ։

Քրիստոնեական հավատի աղբյուրները կապված են հուդայական Հին կտակարանի հետ։ Աստվածաշնչին համաձայն՝ Հիսուս Քրիստոսը թլփատվել է, դաստիարակվել է որպես հրեա, հետևել է Հին կտակարանի պատվիրաններին, այցելել է սինագոգա շաբաթ օրերին։ Քրիստոսի աշակերտները և առաջին հետևորդները հրեաներ էին։ Քրիստոսի խաչվելուց երեք ու կես տարի անց քրիստոնեությունը սկսվում է տարածվել նաև այլ ժողովուրդների և ցեղերի շրջանում։

Սկզբում քրիստոնեությունը տարածվում էր բացառապես միջերկրածովյան հրեական սփյուռքում, սակայն Պողոս առաքյալի քարոզների շնորհիվ այն հետևորդներ ձեռք բերեց նաև այլ “հեթանոս” ազգերի շրջանում։ Մինչր V դարը քրիստոնեության տարածումն ընթանում էր Հռոմեական կայսրության տարածքում և դրա ազդեցության շրջաններում (Մեծ Հայք, Սիրիա,Եթովպիա)), հետո (հիմնականում 1-ին հազարամյակի 2-րդ կեսին) այն տարածվեց գերմանական և սլավոնական ցեղերի շրջանում, ավելի ուշ (XIII-XIV դդ)՝ նաև մերձբալթյան և սկանդինավյան շրջանում։

Քրիստոսաբանությունը ուսմունք է Հիսուս Քրիստոսի մասին։ Կրոնի մեջ նա դիտվում է որպես Հին կտակարանի Մարգարեների կողմից ասված Մեսիան։ Օրտոդոքս քրիստոնյաները (կաթոլիկներ, ուղղափառներ և բողոքականներ) հավատում են, որ Հիսուս Քրիստոսը Աստվածամարդ է (կամ Մարդ-Աստված), ոչ թե Կիսաասված կամ Կիսամարդ։ Նա համարվում է Աստծո Որդին, ով մշտապես գոյություն է ունեցել Երկնքում մինչև մարդկային կերպարանք ստանալը և Հայր Աստծո հետ կազմում է մեկ բնություն։

Քրիստոնեական հավատալիքներին համաձայն՝ մարդը ստեղծվել է Աստծո պատկերով։ Նա սկզբում կատարյալ էր, սակայն հետո մեղանչեց և անկատար դարձավ։ Անկատար մարդը ունի կոշտ, տեսանելի մարմին, գայթակղվող հոգի, որի հայացքն ուղղված է դեպի Աստված։ Դրանից բացի քրիստոնեությունը չի առանձնացնում մարդու մարմինն ու հոգին և նշում է, որ փրկության ենթակա են ոչ միայն մարմինը, այլև հոգին։ Կատարյալ մարդ, ով կապված էր Աստվածային բնությանը, համարվում է Հիսուս Քրիստոսը։ Ադուհանդերձ քրիստոնեությունում առկա են նաև հետմահու գոյության այլ ձևեր դրախտում,դժոխքում և քավարանում (վերջինը միայն կաթոլիկների մոտ)։

Комментариев нет:

Отправить комментарий