Տրդատ I Արշակունու ժամանակներից պետական կարգը շարունակում էր մնալ միապե-տական։ Երկրի կառավարման բուրգը գլխավորում էր թագավորը, որի իշխանությունն ան-սահմանափակ էր։ Հայոց արքային էին ենթարկվում արքունի գործակալությունները, որոնց միջոցով նա կառավարում էր երկրի տնտեսությունը և շինարարությունը, ռազմական պաշտ-պանությունը, դատական և այլ բնագավառներին վերաբերող գործերը։ Մեծ Հայքի թագավո-րության վարչական բաժանումն ավանդաբար համապատասխանում էր աշխարհների՝ նա-հանգների՝ բնականից գավառաբաժանման վրա հիմնված պետական, մասնատիրական և հա-մայնքային սեփականատիրությանը գերագույն տիրոջ՝ թագավորի տնօրինությաբ։
Комментариев нет:
Отправить комментарий