вторник, 6 марта 2018 г.

Թափոններ

Հայաստանում ամենահրատապ խնդիրներից մեկը թափոնների խնդիրն է: 2008 թվականին Հայաստանում արտադրվել է 11 455 400 տոննա թափոն: Հայաստանում կենցաղային աղբը ոչ մի կերպ չի վերամշակվում, նույնիսկ խոշոր քաղաքներում: Աղբատարի ամենամեծ աղբը Նուբարաշեն է, Երեւանում։

Երեւանում 2018 թ․կսկսվի նոր աղբանոց կառուցումը: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այս ձեռնարկությունը կհամապատասխանի միջազգային չափանիշներին: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կլինեն կոյուղագծերի հավաքման համակարգ, գործող գեներատոր, վարչական շենք, ցանկապատ, մեխանիզմ:

Նուբարաշենի եւ Աջափնակի աղբավայրերը կփակվեն: Թափոնների աղբավայրը պետք է համապատասխանի 1999/31 ԵՄ դիրեկտիվին, աղբավայրերի վերաբերյալ, ըստ որի, նման հաստատությունները գործում են, օրինակ, Աթենքում, Լարնակայում եւ այլն:

Սակայն բնապահպանները այնքան էլ լավատեսորեն չէն տրամադրված։ Դեռևս 2006-2008 թվականներին «Անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի» ֆինանսավորմամբ Նուբարաշենի նոր աղբավայրի տարածքում իրականացվել է պոմպակայանի և ոռոգման ցանցի վերակառուցման, ցանկապատման և անտառպուրակի հիմնադրման աշխատանքներ: Տնկվել են ծառեր, որոնք սակայն չորացել են (15%-ն է միայն հաջողել):

«Փաստորեն այդքան գումար է ծախսվել, անց են կացվել ջրագծեր, տնկվել են ծառեր և փաստորեն ամեն ինչը ջուրը պետք է գցեն, հողաշերտը պետք է մաքրվի և աղբավայր կառուցվի»- նշե է բնապահպան Սոֆիա Մանուկյանը։

2015 թվականին հուլիսին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվել էր վարկային պայմանագիր, որով բանկը տրամադրում է 8 միլիոն եվրոյի վարկ (քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մասնավոր ընկերությանը) Նուբարաշենի կողքին նոր աղբավայր կառուցելու համար: Աղբավայրը կառուցվելու է 29 հեկտար տարածքում 28 տարվա շահագործման նպատակով:

Լրացուցիչ 8 միլիոն եվրո վարկ տրամադրում է նաև Եվրոպական ներդրումային բանկը և ևս 8 միլիոն եվրո էլ տրամադրվում է ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի կողմից գրանտի տեսքով: Նպատակն է` Նուբարաշենի չկարգավորվող աղբատեղին «տեխնիկական և բնապահպանական անթույլատրելի ստանդարտներից վերածել նոր սանիտարական աղբավայրի, որը կհամապատասխանի ԵՄ ստանդարտներին»: Սակայն ԵՄ ստանդարտներից կարևորը, այն է՝ աղբի տեսակավորում և վերամշակում, նոր աղբավայրում չի նախատեսվում։

Ամենամեծ վնասը աղբը հասցնում է՝ երբ այրվում է։ Առաջանում են բազմաթիվ քիմիական միացություներ, որոնց կայունությունը կարող է կազմել տասնյակ տարիներ։ Հետագայում անցնելով հողի տակի ջրով՝ կարող են տարածվել մեծ տարածքներում։ Օրինակ․ կոլիքլորային բիֆենիլը՝ կարող է մնալ, վեցից-յոթ հազար կիլոմետր տարածության վրա, դիօքսինը 5-7 հազար կիլոմետր, գեքսաքլոր բենզոլը մինչև տաս հազար կիլոմետր։ Բացի դրանից առաջանում են կայուն միացություներ, որոնք տարածվում են օդի միջոցով։ Դա կարող է բերել այնպիսի հիվանդությունների ինպիսին են՝ քաղցկեղ, նեառդային համակարգի հիվանդություներ, իմունային համակարգի թուլացման, շաքարախտ։

Комментариев нет:

Отправить комментарий