Ընթերցել առաջարկվող նյութերը
Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»
վերլուծել կամ վերապատմել (7-10 նախադասություն)
Նոր տարվա նախօրեի ցուրտ երեկո էր։ Մի աղջիկ ման էր գալիս փողոցով ոտաբոբիկ, նա կորցրել էր իր մեծ մոր հին կոշիկները։ Նա թափառում էր ցուրտ փողոցով և իր լուցկիները, որոնք ոչ ոք չէր գնում, վիճակը մենակ ավելի դժվարացնում էին։
Նա մտածում էր Նոր տարվա մասին: Եվ իսկապես, ինչպես չմտածեր, քանի որ Նոր տարվա նախորդ երեկոն էր։
Աղջիկը նստեց տան ելուստի ետևի անկյուններից մեկի մոտ։ Նա վախենում էր վերադառնալ տուն, քանի որ եթե նա գար առանց մի կոպեկի, ապա նրան հայրը իրեն կծեծեր։ Աղջիկն այնքան էր մրսում, որ լուցկիներից մեկը վառեց, և այդ լուցկին սկսեց իրեն ջերմացնել։ Բայց կատարվեց մի վատ դեպք, երբ աղջիկը մոտեցնում էր ոտքերը լուցքուն՝ լուցքին հանգեց։
Մի պահ նա նայեց ինչ-որ պատուհանի և տեսավ ձյունաճերմակ մի սփռոցով պատած սեղան, որի վրա դրված էր մի համեղ սագ։ Նա այնքան համեղ էր, որ աղջկան սկսեց թվալ, որ այդ սագը գալիս է իր մոտ։ Աղջիկը բարձրացավ մի եղևնու վրա, վառելով նոր լուցքի, և իր աչքին ընկավ մի տոնածառի խանութ։ Դա իրենց վաճառականի տան տոնածառից էլ սիրուն էր ըստ իրեն։ Աղջիկն սկսեց նայել այդ տոնածառի մոմերին, երբ նրա լուցքին հանգեց, բայց տոնածառի մոմերը սկսեցին բարձրանալ երկինք, և դարձան աստղեր։
Այդ աստղերից մեկը ընկնում էր, և աղջիկը հասկացավ, որ ինչ-որ մեկը մահացել է։ Նա գիտեր դրա մասին իր տատիկից, որը պատմում էր աղջկան, որ երբ ընկնում է աստղ՝ ուրեմն ինչ-որ մեկի հոգին գնաց երկինք։ Աղջիկը մի պահ տեսավ իր տատիկին և գոչեց․
— Տատիկ, վերցրու ինձ քեզ մոտ, ես գիտեմ, որ երբ լուցքին հանգչի դու կկորես, կվերանաս։ Դու կվերանաս, ինչպես համեղ ամանօրյա սագը սեղանին, ինչպես փայլուն և սիրուն ընկնող աստղը։
Եվ նա վառեց այնքան լուցքի, որ դարձավ ավելի լուսավոր քան ցերեկը, նա շար էր ուզում պահպանել տատիկին, որ իրանք միասին բարձրացան Աստցու մոտ։ Առավոտը աղջկան գտան՝ ժպիտը դեմքին մահացած։ Բոլորը մտածում էին, որ նա վառում էր լուցքիները, որ չմահանա ցրտից։
Комментариев нет:
Отправить комментарий