воскресенье, 9 декабря 2018 г.

Ձմեռային առաչադրանք


ընթերցել առաջարկվող նյութերը

Օ Հենրի «Մոգերի ընծաները»

             վերլուծել կամ վերապատմել

   Մեկ դոլար և ութսունյոթ ցենտ ուներ մեր հերոսուհին։ Այն էլ միայն ամոթ կռիվների շնորհիվ Դելլան այդ փողերը խնայեց։ Մոտենում էին ամանորյա տոները, իսկ Դելլան այդքան փող ունենալով տեսնում է միայն մի ելք՝ արտասվել։ Այդպես էլ նա արեց։

   Քանի դեռ տան տիրուհին արտասվում է, աչքի անցկացնենք տունը։ Տան կահույքը վկայում էր ոչ թե աղքատության մասին, այլ համեստության մասին։ Դռան մոտ նամարկղ է, որի մեջ անհնար է նամակ խցկել։ Դռան վրա կցված է «ՄրՋեյմս Դիլինգհեմ Յունգ» քարտը։ Երբ ՄրՋեյմսը գալիս էր տուն նրան դիմավորում էր իր կին Դելլան՝ նրան Ջիմ անվանելով։

   Դելլան ժամեր ծախսեց՝ մտածելով, թե ինչ նվիրի Ջիմին։ Դելլան գիտակցում էր, որ անհնար է նվեր առնել ծախսելով ընդհամենը 1.87$։ Բայց ինչ աներ Դելլան, եթե նա նույնիսկ այդ մեկ դոլար 87 ցենտը մի կերպ էր վաստակել, շատ տեղերում խնայելով։ Դելլան հիշեց, որ իրենց ընտանիքը ունի երկու հպարտանալու պատճառ՝ առաջինը դա Դելլայի մազերն էին, երկրորդը՝ Ջիմի ոսկե ժամացույցը, ժառանգված պապից։

   Գիտակցելով այդ, Դելլան որոշեց սեփական վարսերը կտրել, որ հետո դրանք վաճառի և մի քիչ փող վաստակի Ջիմի նվերի համար։ Եվ երբ Դելլայի վարսերը կտրվեցին, նա գնաց դրանք վաճառելու «Մադամ Սոֆրոնի, մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք» սրահում։ Դելլան արագ վազեց երրորդ հարկ և մի կերպ արտասանեց։

― Մազերս չե՞ք գնի։

― Մազեր գնում եմ, ― պատասխանեց մադամը։ — Հանեք ձեր գլխարկը, ապրանքը պետք է տենեմ։

― Քսան դոլար,― ասաց մադամը, հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան։

― Շտապ տվե՛ք,― ասաց Դելլան։

   Եվ Դելլան երկար փնտրելուց հետո գտավ Ջիմի համար նվեր՝ պլատինե շղթա։ Այդ շղթան հենց գրպանե ժամացույցի համար է, ինչպես Ջիմինն էր։ Այդ շղթան Ջիմի պես՝ համեստ և արժանապատիվ էր։ Գնելով այս շղթան, Դելլան բարձր տրամադրությամբ վերադարձավ տուն։

   Դելլան նստած սեղանի մոտ սպասում էր Ջիմին։ Նա երբեք չեր ուշանում։ Դելլան ուներ սովորություն ամեն մանրուկի համար աղոթել

― Տե՛ր Աստված, այնպես արա, որ չդադարեմ նրան դուր գալուց։

   Ջիմը մուտք գործեց տուն և տեսնելով իր կնոջը ճաղատ՝ անշարժ մնաց կանգնած դռան մոտ։ Դելլան այդպես էլ չկարողացավ հասկանալ Ջիմի զգացմունքները, նա ոչ ապշած էր, ոչ էլ զայրացած, նա ուղղակի նայում էր Դելլայի վրա և չէր կտրում հայացքը նրանից։

Դելլան վեր թռավ սեղանի մոտից

    Ջիմ – գոչեց նա, - այդպես մի նայիր։ Ես քեզ շատ եմ սիրում և չէի ուզում թողնել քեզ այս ամանորյա տոներին առանց նվերի։ Այդ պատճառով ես վաճառեցի մազերս, մենակ թե իմանայիր ինչ լավ նվեր եմ գնել քեզ։

    Մազերդ կտրե՞լ ես, ― հարցրեց Ջիմը։

    Այո, բայց չե որ դու ինձ միևնույն է կսիրես, չէ որ ես չեմ փոխվել, չնայած նրան, որ իմ մազերը կարճ են։

    Ուրեմն հյուսերդ այլևս չկա՞ն, ― հարցրեց Ջիմը։

    Մի փնտրի – ասաց Դելլան – չես գտնի, ասում եմ, որ կտրել եմ և վաճառել։ Քնքուշ եղիր ինձ հետ, քանի որ ես մազերս վաճառել եմ միայն հանուն քեզ համար։ Մենակ նայիր թե ինչպիսի սիրուն շղթա եմ գնել։

    Սխալ ինձ չհասկանաս Դելլ, ոչ մի սանրվածք ինձ չի կարող ստիպել դադարեցնել իմ սերը հանդեպ քեզ։ Բայց ես գնել եմ քեզ այս նվերը և ի դեպ՝ այդ նվերը գնելու համար ես վաճառեցի իմ ժամացույցը։

   Դելլան բացեց փաթեթը և ապշեց, այնտեղ սանրեր էին՝ հատուկ տարբեր սանրվածքների համար։ Այս հենց այն կրիայի պատյանից սանրերն էին, որոնք նա երազում էր ունենալ, բայց հիմա նրանք Դելլայի համար համարյա անպետք են։

   Մոգերը դա Ջիմի և Դելլայի պես մարդիկ են, որոնք պատրաստ են զոհաբերել իրենց ամենաթանկագին ունեցվածքը, որ կարողանան նվեր գնել իրենց սիրած մարդու համար։ Այսպիսի իմաստուն և սեր ունեցող մարդիկ հենց էլ կան մոգերը։

Комментариев нет:

Отправить комментарий