понедельник, 3 декабря 2018 г.

Հայդուկներ

1. Ներկայացրե՛ք Սուրբ Առաքելոց վանքի կռվի նշանակությունը և հետևանքը:
   Տարոնի ժողովուրդը պահանջում էր տիրող ծանր վիճակից ելք գտնել։ Նշանավոր հայդուկ Հակոբ Կոտոյանը առաջ է քաշում զինված խմբով Ս․ Առաքելոց վանք մտնելուն և ինքնապաշարման դիմելու գաղափարը։ 1901 թ․ Նոյեմբերի 3-ին Անդրանիկը 37 հայդուկների և 20 զինված գյուղացիների հետ մտնում է մուշի մոտ գտնվող Ս․ Առաքելոց վանքը, և այն վերածում ինքնապաշտպանական ամրոցի։ Երեք օրից սկսվում է կռիվը։ Վանքում գտնվողների թիվը հասնում է 140-ի։ Բիթլիսի նահանգապետը, որը նաև թուրքերի ուժերի հրամանատարն էր սկսում է բանակցություններ, որպեսզի իմանա Վանքում գտնվողների պահանջները։ Անդրանիկը, Գեվորգ Չաուշը և Հակոբ Կոտոյանը ներկայացնում էին պահանջները, որոնք հետևյալն էին՝ ազատել քաղաքական-բանտարկյալներին, զինաթափել և պատժել հայկական գյուղերը ավերող զինված քրդերին, հայերին վերադարձնել իրենց հողերը, վերացնել հայերից տուրկ հանձնելու քուրդ ցեղապետերի իրավունքը։ Պահանջներից մասամբ բավարարվում է միայն առաջինը։ Կատաղի մարտերը շարունակվում էին։ Հայերի զինամթերքը սպառվում էր։ Նոյեմբերի 27-ի գիշերը հայդուկները փաթաթվելով սպիտակ սավաններով՝ աննկատ ձյունների միջով հեռանում են։ Այս կռիվը մեծ տպավորություն է թողնում հայության վրա, արձագանք գտնելով նաև արտասահմանում։ Հայդուկները ցույց տվեցին մեծ պետություններին, որ հայկական բարենորոգումները տեղի չեն ունենում և անհրաժեշտ է դրանք իրագործել։ Կարևոր էր նաև այդ ելույթի շնորհիվ ժողովուրդի բարոյական և մարտական ոգու բարձրացումը։
2. Պարզաբանե՛ք ռուս-թուրքական համաձայնագրի բովանդակությունը: Փորձե՛ք գնահատել այդ փաստաթուղթը.
   1914 թվականին Հունվարի 26-ին ստորագրվեց Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնագիրը։ Ըստ նրա Յոթ նահանգներից ձևավորվում էին երկու վարչական միավոր, որոնք կառավարվում էին երկու օտարերկրյա տեսուչների կողմից, որոնք կարող էին նշանակել այս կամ այն պաշտոնյային լուծել հողային հարցերը։ Այդ համաձայնագրում չէր խոսվում միասնական հայկական նահանգի մասին։ Ստեղծված նահանգներում կային նաև մահմեդականներով բնակեցված շրջաններ։ Խոսք չկար նաև հայերից բռնագրավված հողերի վերադարձնելու մասին։ Այս համաձայնագիրը գործնականում չէր ապահովում հայերի ո՛չ անձնական անվտանգություննը, ոչ էլ գույքի ու սեփականության անձեռնմխելիությունը։

Комментариев нет:

Отправить комментарий