четверг, 26 сентября 2019 г.

Արտաշես Ա և Տիգրան Մեծ


Արտաշեսը հյուսիսից վերադարձնում է Գուգարքը
Հարավից վերադարձնում է Տմորիք
Արևելքից վերադարձնում է Փայտակարան և Կասպից
Արևմուտքից վերադարձնում է Կարին, Դերջան և Եկեղի
   Ք. Ա. III դարի վերջին Սելևկյաններին կարճ ժամանակով հաջողվեց իրենց գերիշխանությունը հաստատել հայկական չորս թագավորությունների վրա։ Մեծ Հայքում Ք. Ա. 201 թ. Սելևկյան կառավարիչ էր նշանակվել հայ մեծատոհմիկ Արտաշեսը, իսկ Ծոփքում՝ Զարեհը։ Ք. Ա. 189-160 թ. Գահակալվել է Արտաշես Ա-ն։ Սելևկյաններն ընդարձակ ծրագրեր էին մշակել Փոքր Ասիան ամբողջությամբ գրավելու ուղղությամբ։ Նույն տարածաշրջանում ուզում էր իր ուժը տարածել Հռոմը, այդ պատճառով կողմերը սկսում են մարտել։ Վճռական ճակատամարտը եղի ունեցավ Ք. Ա. 190 թ. Մագնեսիա քաղաքի մոտ։ Հռոմեացիները տանում են հազթանակ Սելևկյան Անտիոքոս III թագավորի։ Ք.Ա. 185 թվականում Արտաշես Ա-ն հիմնադրում է Արտաշատ մյարաքաղաքը Արարատյան դաշտում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում։ Ք. Ա. 180 թվականին հողային օրենսգիրքն է ստեղծում Արտաշեսը։ Ք. Ա. 160 թվականին մահանում է Արտաշես Ա-ին։
   Արտաշես Ա հաջորդողը իր որդի Արտավազդ Ա(Ք. Ա. 160-115 թ.)։ Ք. Ա. II դարի վերջին Պարթևստանի Միհրդատ Բ թագավորն հարձակվեց Հայաստանի վրա։ Չնայաց այն փաոտը, որ հայկական զորքը կարողանում է պարթևական զորքերը Հայաստանից դուրս շպրտել և ամրապնդվել Արտավազդ Ա-ն ստիպված է լինում իր եղբորորդուն՝ Տիգրանին (ապագա Տիգրան Բ Մեծը), պատանդ տալ պարթևներին։
   Արքայազն Տիգրանը ծնվել էր Ք. Ա. 140 թվականին։ Նա Հայաստան վերադառնալու հնարավորություն ստանում է հոր՝ Տիգրան Ա-ի (Ք.Ա. 115-95թթ.) մահից հետո։ Որպեսզի Տիգրան Մեծին ազատեն Մեծ Հայքը Միհրդատ Բ-ին զիջում է «յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։ Տիգրան Մեծը թագադրվել է Աղձնիքի նշանավոր սրբավայրերից մեկում, որտեղ կառուցվել է Տիգրանակերտ քաղաքը։ Ք. Ա. 94թ. նրա բանակը մտնում է Ծոփք։ Ռազմական ընդհարման ժամանակ սպանվում է տեղի արքա Արտանեսը։
   Փոփքից հետո հաջորդ կարևոր հարցն է դառնում Մեծ Հայքի հարավարևմտյան սահմանային երկրամաս Կորդուքի և Եփրատից արևմուտք և սև ծով ձգվող Փոքր Հայքի միավորումը։ Կորդուքը միանում է Ք. Ա. 94 թ.։ Ավելի բարդ էր Փոքր Հայքի հարցը, նա Ք. Ա. 112 թվականին ռազմակալվել էր Պոնտոսի կողմից։ Փոքր Հայքի հարցը կարելի էր լուծել միայն ռազմական բախման միջոցով։ Պոնտոսը ուզում էր ստեղծել մի մեծ հելենիստական պետություն ինչի խոչնդոտը Հռոմն էր։ Տիգրանը դաշինք կնքեց Միհրդատ Պոնտացու հետ Հռոմի դեմ, նպատակ ունենալով լուծել Մեծ Հայքի հարցը։ Ք. Ա. 94 թ. Արտաշատ ժամանեցին պոնտական բանագնացները։ Կնքվեց հայ-պոնտական պայմանագիրը։ Ք. Ա. 93 թվականին հայկական զորքերը ներխուժեցին Կապադովկիա և գրավվեցին այն, սակայն Ք.Ա. 92 թվականին հռոմեական զորքերը մտնում են Կապադովկիա, իսկ Տիգրան Մեծը հասցնում է այնտեղից տանել մեծ թվով գերիներ։
   Ք. Ա. 92թ. Տիգրան Մեծը հպատակեցնում է Վիրքը և Աղվանքը։ Տիգրան Մեծի հաջողությունները Հռոմին ստիպում են մերձեցման եզրեր փնտրել Պարթևստանի հետ։ Ք. Ա. 92 թվականին սկսվում են հռոմեա-պարթեվական բանակցություններ, որոնք ավարտվում են Հայաստանի դեմ պայմանագրով։ Հռոմի և Պարթևստանի միջև սահմանային գետը ճանաչվում է Եփրատը։ Սակայն Տիգրան Մեծը շարունակում է իր ռազմական գործողությունները գրավվելով մի քանի պետություն, Պարթևստանի թագավոր Գոդերձ Բ-ն Ք. Ա. 87թ. հաշտության պայմանագիր է կնքում հայերի հետ, որով հայերին է վերադարձնում «յոթանասուն հովիտները», հոգուտ Հայաստանի պարթևները հրաժարվում էին Մարաստանից և Հյուսիսային միջագետքից, պարթևների արքան հրաժարվում է «արքայից արքա» տիտղոսից, որ այնուհետև կրելու էին Տիգրանն և նրա հաջորդները։ Պարթևները ճանաչում են Հայաստանի գերիշխանությունը։
   Նշված իրադարձությունների ժամանակ երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր հզոր ճգնաժամ։ Չկարողանալով հաղթահարել այդ ճգնաժամը՝ երկրի ավագանին ելքը տեսնում էր արտաքին որևէ հզոր տիրակալի իշխանությունն ընդունելու մեջ։ Այն բանից հետո, երբ Տիգրանը գրավեց Հյուսիսային Միջագետքը, Հայկական տերությունն ընդհուպ սահմանակցեց Սելևկյան պետությանը։ Սելևկյան ավագանին որոշում ընդունեց Տիգրանին հրավիրել բազմելու սելևկյան գահին։ Ք. Ա. 84 թվականին հայոց բանակը առանց դժվարության ներխուժեց Ասորեստանի Անտիոք մայրաքաղաքը։ Տիգրանը բազմեց Սելևկյանների գահին ու այստեղ խաղաղությամբ իշխեց 17 տարի։ Մեծ Հայքի գերիշխանությունն ընդունեցին նաև Հրեաստանը, արաբական ցեղերը, Նաբաթեա թագավորությունը և մի քանի այլ երկրներ ու ժողովուրդներ։ Հայկական բանակը Ք. Ա. 71թ. դժվարությամբ կարողացավ գրավվել Պտղոմայիս քաղաքը։
   Տիգրան Մեծը դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը։ Հայոց պետության տարածքը, ենթակա երկրներով հանդերձ կազմում էր շուրջ 3 մլն քառակուսի կիլոմետր, որը տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Հայկական տերությունը հելլենիստական պետություն էր՝ նման Ալեքսանդր Մակեդոնացու և Սելևկյանների տերություններին։ Տիգրան Մեծի գործունեությունը նշանավորվել է նաև աշխույժ քաղաքաշինությամբ։ Տիգրանի նվաժումներից և Հայկական տերության կազմավորումներից հետո Արտաշատն այլևս չէր կարող կատարել մայրաքաղաքի դեր։ Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը կառուցվել է Ք. Ա. 80-70-ական թվականներին Աղձնիք նահանգում՝ Արևմտյան Տիգրիսի ձախակողմյա վտակներից մեկի ափին։

Комментариев нет:

Отправить комментарий