1. Ընտրե՛ք Արշակունի նշված արքաներից մեկին և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ նրա մասին՝
Հռոմեական զորքերի ուղեկցությամբ
287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի
որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Նա Կեսարիայում քրիստոնեական
կրթություն էր ստացել։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում
է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։
Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում
է նրան գցել Արտաշատի զնդանը (Խոր Վիրապ), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։
Տրդատ 3-րդ
Տրդատ Գ Մեծ՝ Մեծ Հայքի Արշակունի թագավոր 287 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (272-287) որդին։ Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։
Տրդատ Գ Մեծ՝ Մեծ Հայքի Արշակունի թագավոր 287 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (272-287) որդին։ Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։
296 թ. պարսից
արքա Ներսեհը պատերազմ է սկսում Հռոմի հետ։ Հռոմը պարտություն է կրում։ պատերազմական
գործողությունները տեղափոխվում են հայաստան։ 297 թ. Ներսեհը պարսից բանակով հասնում
է Բասեն գավառ և ճամբար դնում Ոսխա գյուղում։ Հայ-հռոմեական ուժերը ջախջախում են պարսից
թագավորի զորքերը։ Ներսեսը փախուստի է դիմում։ Նա ստիպված էր հաշտություն խնդրել և
տարածքային զիջումներ կատարել Հյուսիսային Միջագետքում։ 298թ. Մծբինում կնքված հռոմեա-պարսկական
40-ամյա խաղաղության պայմանագրով Ներսեհը ճանաչում է Մեծ Հայքի թագավորության անկախությունը։
Տրդատ III 298թ. վերջականապես հաստատվում է Մեծ Հայքի թագավորության գահին։
Հայաստանում քրիստոնեության պետական
կրոն դառնալու երևույթը սերտորեն կապում է Հռիփսիմյանց կույսերի նահատակության հետ։
Ըստ այդ ավանդության՝ սրանք հռոմեացի կույսեր էին, որոնք, փախչելով Դիոկղետիանոս կայսեր
հալածանքներից, գալիս են Արևելք, երկրպագում Փրկչի տնօրինական տեղերին և ապա Եդեսիայի
վրայով անցնում Հայաստան, հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը,
հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությամբ, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով,
հրամայում է բոլոր կույսերին նահատակել։ Այս դեպքը տեղի է ունենում 300 թվականին։
2. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք
Հայոց գահին պարթև Արշակունիների մի ճյուղի
հաստատումով և ժամանակի ընթացքում ժառանգական հայկական արքայատոհմ դառնալով՝ հայոց
պետական կարգը շարունակեց հայկական պետականության՝ հազարամյակների խորքից եկող ավանդույթները։
Պետական կարգը շարունակում էր մնալ միապետական։ Երկրի կառավարման բուրգը գլխավորում
էր թագավորը, որի իշխանությունը անսահմանափակ էր։ Հայոց արքային էին ենթարկվում արքունի
գործակալությունները, որոնց միջոցով նա կառավարում էր երկրի տնտեսությունը և շինարարությունը,
ռազմական պաշտպանությունը, դատական և այլ բնագավառներին վերաբերվող գործերը։ Արշակունիների
գահակալության առաջին հարյուրամյակ ները նշանավորվեցին տնտեսության վերելքով։ Հատկապես
նշանակալից տեղաշարժեր եղան Տրդատ Ա, Սանատրուկ և Վաղարշ թագավորների օրոք։
Комментариев нет:
Отправить комментарий