понедельник, 21 октября 2019 г.

Պատմություն


1. Ի՞նչ պատմական նշանակություն ունեցավ Քրիստոնեության ընդունումը հայ ժողովրդի կյանքում
   Ինչպես հայտնի է դրախտը նկարագրվում է Եփրատի և Տիգրիսի ակունքներում։ Դրանից պարզ է դառնում, որ հավատի ակունքները Հայկական լեռնաշխարհում են։ I դարից քրիստոնեական քարոզչությունը և այլ գաղափարը միահյուսվում են։ Քրիստոսը ուղարկում է Հայոց աշխարհ Սբ Թադեոսին և Սբ Բարդուղիմեոսին, որ նրանք տարածեն քրիստոնեությունը։ Մինչև Գրիգոր լուսավորչի կողմից Հայոց եկեղեցական նվիրապետության հաստատման ժամանակները Եդեսիայում, Արտազում և Սյունիքում էին։
   III դ. Երկրորդ կեսից Հայաստանի համար քաղաքական և կրոնական իրադարձությունները պայմանավորված էին Սասանյան Պարսկաստանի նվաճողական քաղաքականության դեմ հայ ժողովրդի դիմակայությամբ։ Զրադաշտական մոգերը քանդում էին հայոց հեթանոսական պաշտամունքի շինությունները։
   Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը մեծ ազդեցություն ունեցավ հայ ժողովրդի և պետության հետագա զարգացման վրա։ Դարեր շարունակ հայ ժողովրդի հոգեվոր և գաղափարական առաջնորդն ու պաշտպանն է եղել առաքելական եկեղեցին։ Եկեղեցու հովանու տակ աշխատել ու ստեղծագործել Մեսրոպ Մաշտոցն, Մովսես Խորենացին, Դավիթ Անհաղթը, Գրիգոր Նարեկացին և ուրիշները։ Հայոց պետականության համար դժվար պահերին երբ բռնապետությունները բաժանումների են ենթարկում պետությունները Հայ-առաքելական եկեղեցին պահպանել է երկրի էթնո-հոգեվոր ամբողջությունը շնորհիվ իր նվիրապետական կառույցի։ Եկեղեցու թեմերը ներառում էին Հայաստանի ամբողջական տարածքը և դրանով էր պայմանավորված Մայր աթոռի առաջնորդությամբ ազգային գործերի տնորինության համահայկական նշանակությունը։

2. Ներկայացրե՛ք պետական կառավարման համակարգի գործակալությունները և նրանց գործառույթները
   Պետությունը ինչպես հին ժամանակներում կառավարում էր արքան իր արքունիկով։ Թագավորի գերագույն իրավունքներ՝ պատերազմ հայտարարել և հաշտություն կնքել, դեսպաններ ուղարկել, բանակցություններ վարել։Երկրի կառավարումում կարևոր էին գործակաությունները։ Հազարապետության գործակալությունը, երկրի տնտեսական-հարկային վարչություններ, սպարապետության գործակալությունը գլխավորում էր մեծ հայքի զինված ուժերի գլխավոր հրամանատարը՝ հայոց սպարապետը։ Հայ մարդպետի գլխավորած մարդպետության գործակալությունը իրականացնում էր՝ արքունիկի կալվածքների հսկողությունը։ Մաղխազության վարչությունը գլխավորում էր՝ արքունիկի և թագավորական պահակազորի հրամանատար։ Մեծ դատավորը IV դարից հայ առքելական առաջնորդը՝ կաթողիկոսը։ Ասպետության գործակալությունը ղեկավարում էր թագադիր ասպետը։ Կարևոր փաստաթղթերն էին՝ գահնամակը և զորանամակը։ Գահնամակով սահմանվում էր նախարարի տեղը արքունիկում։ Բանակի թվաքանակն էր 100-120 հազար, ամբողջությամբ բանակը հավաքագրվում էր ըստ անհրաժեշտության։
3. Ի՞նչ էին բովանդակում Գահնամակը և Զորանամակը
   Զորանամեժակը պետական կարևոր փաստաթուղթ էր, որը սահմանում էր հայ նախարարների կարգը ըստ զբաղեցրած պաշտոնական դիրքի հզորության և զորաքանակի քանակը։ Զորանամակում բերված նախարարական թվերի հեծելազորների թիվը կազմում էր 55000։

Комментариев нет:

Отправить комментарий