1. Ներկայացրե՛ք Տրդատ 3-րդ, Խոսրով 3-րդ
Կոտակ և Տիրան արքաների կարևոր ձեռնարկումները
Տրդատ Գ-ի օրոք հզորանում են կենտրոնական իշխանությունը և բանակը։ Վերելք է
ապրել երկրի տնտեսությունը։ Նոր թափ է ստանում արևտուրը, որի գլխավոր կենտրոններն էին
Արտաշատը և Մծբինը։ Տրդատ Գ-ն քայլեր էր ձեռնարկում եկեղեցու տնտեսապես ապահովելու
համար, բաժանելով եկեղեցիներին հողաբաժիններ։ Զարգանում է կրթությունը՝ երեխաների մի
մասին տալիս են ասորի դպրոցներ, իսկ մյուսներին հելլենական դպրոցներ, որպեսզի ապագայում
ունենալ լավ թարգմանիչներ։
Տրդատ Մեծի և նրա որդի Խոսրով Գ Կոտակի
օրոք 330-338թ. ամրապնդվում է Հայոց աշխարհի պաշխպանական հզորությունը, վերելք է ապրում
քաղաքաշինությունը։ Մեծամոր գետի հունը փոխվել էր և Արտաշատի մոտակայքում ճահիճներ
էին առաջացել։ Այդ պատճառով Խոսրովը Դվին քաղաքը կառուցապատում էր և սարքում մայրաքաղաք։
Նրա հրամանով Գառնի ամրոցից մինչև Դվին կաղնու ծառեր են տնկում, թագավորը հրամայում
է անտառը լցնել կենդանիներով՝ որսի և ժամանցի համար։ Դա աշխարհի առաջին արհեստական
անտառներից էր։ Այս խաղաղ վիճակը ընդատում է մազքթաց թագավոր Սանեսանը։ 335թ. նա ներխուժում
էր Հայաստան։ 336թ. Վաչե Մամիկոնյանը դուրս է շպրտում Սանեսանի զորքը իրան էլ սպանում։
336թ. Սասանյաների զորքերը ներխուժում են Հայաստան։ Վաչե Մամիկոնյանը կրիկին դուրս
է շպրտում այդ զորքերը։
Խոսրով Գ որդու Տիրանին (338-350թ.) Կոստանդիոս Բ ճանաչել էլ հայոց թագավոր,
սակայն կայսրությունում պատանդ են պահել Տիրանի մի որդին՝ Տրդատը, և թոռները՝ Գնելն
ու Տիրիթը։ Հռոմեական կայսրության հետ հակամարտության ընթացքում պարսից արքան ձգտում
էր ասպարեզից հեռացնելու հռոմին աջակցող Տիրանին։ Հայաստան եկած Ատրպատականի մարզպան
Վարազը ձերբակալեց Տիրանին ածուխով աչքերը դաղեց և տարավ Շապուհի մոտ։ Հայ-ավագանին
Կոստանդիոս կայսրի մոտ պատվիրակություն ուղղարկեց՝ առաջարկելով պարսիկների դեմ կազմել
դաշինք։ Շապուհը իմանալով դա ազատեց Տիրանին, սակայն նա կույր լինելու պատճառով գահ
բարձրացավ Տիրանի որդին Արշակ Բ։
2. Փորձե՛ք ներկայացնել Արշակ 2-րդ և Պապ
թագավորների կերպարները
Արշակ Բ-ն զորեխ անձնավորություն էր և ինքնուրույն քաղաքականություն էր վարում։
Թագավորական իշխանությունը ամրապնդելու համար նա կառուցում է Արշակավան քաղաքը, որտեղ
թույլ է տալիս բնակվել բոլոր ցանկացողներին՝ անգամ օրինազանցներին։ Շատ նախարարներ
դժգոհ էին դրանից՝ հարձակվում են Արշակավանի վրա և այն ավիրում են, որոշ նախարարներին
Արշակ Բ պատժում է։ Պարսիկները նոր պատերազմ են սկսում, բայց չեն կարողանում հաղթել
հայերին, որոշում են խաբեությամբ ձեռբակալել Արշակին։ Նա Տիզբոն է հրավիրում Արշակին,
368թ. Արշակ Բ-ն մեկնում է Պարսկաստան։ Շապուհը Արշակին ձերբակալում է, և նա մահանում
է բանտում։
Արշակ Բ-ից հետո Փառանփեն թագուհին դիմադրում է պարսիկներին, նրա միակ հույսը
իր որդի Պապն էր, որին նա ուղղարկել էր Վաղես կայսրի մոտ՝ օգնություն խնդրելու։ Պարսիկները
ներխուժում են ամրոց, սպանում Փարամզոնին։ Պապը հռոմեական զորաջոկատով վերադառնում
է Հայաստան և հաստատվում հայոց գահին 370-374թ.։ Վասակ Մամիկոնյանի որդի Մուժեղը դառնում
է սպարապետ և սկսում է ազատագրել Հայաստանը։
Պապ թագավորը և Մուշեղ սպարապետը զբաղվում են պետության անվտանգության և ռազմական
հզորության ամրապնդման։ Բանակը հասնում է հարյուր հազարի։ Պապի վարած անկախ քաղաքականության
արդյունքում Հայաստանից վտարվում են պարսից զորքերը։ Նա պատվիրակներ է ուղարկում Վաղես
կայսրի մոտ տարածքային պահանջով։ Վաղես կայսրը, որը այդ ժամանակ Կիլիկիայի Տարսոն քաղաքում
իր մոտ է կանչում Պապին դավադրության նպատակով։ Սակայն Պապը այդ մասին իմանում է և
կարողանում է վերադառնալ Մեծ Հայք։ Սակայն 374թ. Վաղես կայսրի հրամանությունով խնջույքի
ժամանակ սպանում են պապին։
Комментариев нет:
Отправить комментарий