1. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման
նախադրյալները:
IX դարի կեսերին հայոց թագավորության վերականգնման համար նպաստավոր իրավիճակ
էր ստեղծվել։ Միջին դարերի հզոր տերություններից մեկը՝ Արաբական խալիֆությունը, IX
դարում սկսեց թուլանալ և անկման ուղի բռնել։ Զարգացման տարբեր աստիճաններում գտնվող,
տարբեր լեզու, դավանանք ունեցող ժողովուրդների բռնի միավորումը մի պետության մեջ կայուն
ու երկարատև լինել չէր կարող։ Նաև Հայաստանում աստիճանաբար ուժեղանում էր արաբական
լուծը թոթափելու համար մղվող պայքարը։ Առանձին երկրների արաբ-ամիրաները ձգտում էին
անջատվել խալիֆությունից։ Լայն ծավալ ստացած ժողովուրդական ազատագրական վզումները խարխլում
էին կենտրոնական իշխանության դիրքերը։ Խալիֆության ծանր իրավիճակից օգտվում էր Բյուզանդիան։
Նա ամեն կերպ օգնում էր այն ուժերին, որոնք պայքարում էին կենտրոնի դեմ։ Այդ պատճառով
խիստ սրվել էին արաբա-բյուզանդական հարաբերությունները։
Խալիֆության թուլացման ժամանակաշրջանում Հայաստանում առաջացել էին ներքին նախադրյալներ։
Աստիճանաբար ընդարցակվում ու ամրապնդվում էր հայ-իշխանների ժառանգական հողատիրությունը,
մեծանում էին նրանց կալվածքները։ Զարգանում էր գյուղատնտեսություն, արեստագործությունը,
առեվտուրը։ Նախարարները անկախության էին ձգտում։ Նրանք ի վիճակի էին ղեկավարել ժողովրդական
շարժումը, նամանավանդ, որ այդ շրջանում ժողովուրդը շատ համախմբված էր։ Այսպիսով առկա
են թե ներքին և թե արտաքին անհրաժեշտ նախադրյալները հայկական պետությունը ամրապնդելու
համար։
Անին 961 թ. հռչակվեց, որպես մայրաքաղաք։ Նոր մայրաքաղաքի հիմնումը խորհրդանշելու
էր Բագրատունյաց թագավորության՝ համահայկական պետություն դառնալը։ Այդ նպատակով Անիի
մայրաքաղաք դառնալու տոնակատարությունը միացվեց Աշոտ 3-ի թագադրելու հետ։ Հրավիրվել
էին բազում հյուրեր։ Աշոտ Գ -ն և նրա հաջորդները միջոցներ չէին խնայում նոր մայրաքաղաքը
շքեղ պալատներով, եկեղեցիներով և այլ կառույցներով կառուցապատելու համար։ Առաջին պարիսպների
գիծը կառուցում է Աշոտ Գ -ն 963-964թ., իսկ Սմբատ Բ թագավորի օրոք 977-989թ. կառուցում
է պարիսպների երկրորդ գիծը։ Անին միջնադարյան Հայաստանի հռչակավոր և ամենամեծ քաղաքն
էր, ժողովուրդն ասում էր, որ Անին ուներ հազար ու մի եկեղեցի։
3. Համեմատե՛ք Բագրատունյաց Հայաստանի պետական
կառավարման համակարգը վաղ միջնադարի կառավարման համակարգի հետ
Պետության համակարգը Բագրատունյաց համակարգը ինքնակալ միապետ էր, անձամբ եր
լուծում պետության բոլոր խնդիրները։ Նա կարող էր խորհրդակցել կաթողիկոսի, իշխանների
հետ։ Գահը ժառանգվում էր ավագ որդուն կամ եղբորը։ Բագրատունիների թագվորների հետ ենթարկվում
էին նաև մյուս թագավորությունները և իշխանությունները։ Թագավորը պետությունը կառավարում
էր բարձրաստիճան հատուկ պաշտոնյաների և գործակալների միջոցով։ Կարևոր պաշտոններ էին՝
իշխանյաց-իշխանը, որը թագավորին հաշվետու էր ենթակա իշխանների գործնեության համար,
և կարևոր պաշտոն էին ՝ բանակի հրամանատար։
Միջնադարում եկեղեցին մեծ ազդեցություն ուներ երկրի կառավարմանը։ Բագրատունի
թագավորների համար եկեղեցու դերը ավելի մեծացավ։ Եկեղեցին էր ապահովում երկրի միասնությունը։
Եկեղեցին դառել էր խոշոր հողատեր։
Հայաստանում վաղ միջնադարում պետությունը կառավարում էր արքան իր արքունիկներով։
Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, դեսպան ուղղարկելու և ընդունելու, այլ
երկրների հետ բանակցելու, գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին։ Երկրի կառավարման
և պաշտպանության կարևոր էին գործակալությունները։ Տարբեր գործակալություններ տնորինում
էին տարբեր որոշակի ոլորտներ։ Հազարապետությունը – տնտեսական վարկային վառչությունն
էր։ Սպարապետությունը – կառավարում էր զինված ուժերը։ Հայր մարդպետի ղեկավարած մարդպետության
գործակալությունը իրականացնում էր կալվածքների և գանձարանի հսկողությունը։ Մաղխազության
վառչությունը գլխավորում էր մաղխազը՝ թագավորի պահակազորի հրամանատարը։ Մեծ դատարանը
չորրորդ դարից ղեկավարում էր հայոց կաթողիկոսը։ Ասպետության գործակալությունը ղեկավարում
էր թագադիր ասպետը։ Պետական կարևոր փաստաթղթերն էին՝ գահնամակն ու զորանամակը, որոնք
սահմանում էին հայ նախարարների կարգը ըստ պաշտոնական դիրքի։ Երկրի համար ամենակարևոր
հարցերը քննարկում էին աշխարաժողովում։ IV դարի երկրորդ կեսից անցան եկեղեցական ժողովին։
Комментариев нет:
Отправить комментарий