пятница, 10 февраля 2017 г.

գոյության կռիվ

Գոյության կռիվ շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում Դարվինն ուշադրություն դարձրեց օրգանիզմների առանձնահատկությունների վրա։ Բոլոր օրգանիզմները բազմանում և սերունդ են թողնում մեծ քանակով։ Սակայն բնության մեջ օրգանիզմների անկառավարելի աճ երբեք չի դիտվում։
Գոյություն ունեն օրգանիզմների թվաքանակը կարգավորող և սահմանափակող բազմաթիվ գործոններ։ Դրանցից են՝ բնակլիմայական պայմանները, գոյության կռիվը՝ ինչպես տեսակի ներսում, այնպես էլ տարբեր տեսակների միջև։ Դարվինն առաջինը հասկացավ գոյության կռվի նշանակությունը էվոլյուցիայի համար։ Գոյության կռվի հիմնական պատճառը տեսակների թվաքանակի հնարավոր անսահմանափակ աճի և միջավայրի պայմանների, պաշարների միջև եղած անհամապատասխանությունն է։

Պատմության տնայինը

      Աշոտ Մանուչարյանը ծնվել է 1954 թվականին Երևանում։ 1971 թվականին ավարտել է Երևանի № 122 դպրոցը։
 1971-1976 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1974-1977 թվականներին եղել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոմերիտմիության քարտուղարի տեղակալ, այնուհետև՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոմերիտմիության քարտուղար։

Հալոգեններ

Մենդելեևի պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր (Ա) ենթախմբի տարրերը՝ ֆտորքլորբրոմյոդաստատ: Այդ անունը ստացել են այն պատճառով, որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:
Առաջինը հայտնաբերվել է քլորը1774, մյուսները` մի քանի տասնամյակ անց.
·         ֆտորը1886 թվականին
·         բրոմը1826 թվականին
·         յոդը1811 թվականին

вторник, 7 февраля 2017 г.

Երկրի մագնիսական դաշտը: Կողմնացույց: Էլեկտրաշարժիչ:

  Կողմնացույցի հիմնական մասը սայրի վրա ազատորեն պտտվող մագնիսական սլաքն է: Սայրի չբթանալու համար այն ամրացնում են բարձրացված դիրքում:
  Հորիզոնի կողմերը նշում են N,S,E,W, անգլերեն կողմերի խոսքերի առաջին տառերով:
  Աշխատանքը հիմնված է նրա վրա, որ մագնիսական սլաքն ազատ վիճակում միշտ ցույց է տալիս դեպի հյուսիս:
  Կողմնացույցի տուփը պտտվելով այնպես, որ ցուցնակի՝ հյուսիսային բևեռին համապա-տասխանով կետը համնկնի սլաքի հյուսիսային բևեռին, որոշում են հորիզոնի կողմը տվյալ վայրում:
  Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մուր նրա մագնիսական դաշտի հարավային բևեռն է, իսկ հարավայինի մուր՝ հյուսիսային:
  Երկիրն մի հսկայական մագնիս է, որի դաշտի ուղղությամբ էլ ուղղվում է սլաքը տվյալ կետում:
  Մագնիսական շեղումը պայմանավորված է ընդերքում մեծ քանակությամբ երկաթաքարի առկայությամբ:
  Մագնիսական դաշտի արագ փոփոխությունը կոչվում է մագնիսական փոթորիկ:

  Էլեկտրոշարժիչի աշխատանքի հիմքում մագնիսական դաշտում հոսանքակիր շրջանակի պտտման երևույթն է: Դա այն սարքն է, որը հոսանքի էներգիան փոխակերպում է մեխանի-կական էներգիայի, որի շնորհիվ կատարվում է մեխանիկական աշխատանք:

суббота, 4 февраля 2017 г.

Ջուր


Ջուր, անօրգանական միացություն, ջրածնի օքսիդ, քիմիական բանաձևը՝ Н2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։
Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ 

Մուտացիա

Картинки по запросу мутацияՄուտացիա, (լատ. - փոփոխություն), գենոտիպի կայուն (այսինքն՝ այնպիսին, որ կարող է ժառանգվել տվյալ բջջի կամ օրգանիզմի սերնդների կողմից) փոփոխություն, որn իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիաների առաջացման պրոցեսը ստացել է մուտագենեզ անվանումը։

четверг, 2 февраля 2017 г.

էլեկտրամագնիսական երևույթներ

 Բնական մագնիսը մոտեցնելով տարբեր առարկաների կտեսնենք որ այն ձգում է ասեղը, քորոցը, երկաթի խարտվածքը և երկաթե ու պողպատե այլ առարկաներ:

 Հաստատուն մագնիսներ կոչվում են այն նյութերը, որոնց մագնիսական հատկություները պահպանվում են երկար ժամանակ:

 Մագնիսի այն ծայրը որը ուղղված է դեպի հյուսիս անվանում են հյուսիսայինմ, դեպի հարավ հարավային: Բևեռներում մագնիսական ազդեցուցյունը առավելագույն է:

 Մագնիսի նույնանուն բևեռները վանում են, տարանուն բևեռները իրար ձգում են:
Դրական և բացասական էլեկտրական լիցքերը իրար ձգում են, իսկ նույնանունը վանում: Սա է լիցքերի և մագնիսների նմանությունը:

Էրստեդը ապացուցել է փորձով որ էլեկտրական հոսանքը օշտված է մագնիսական հատկություններով:

 Հոսանքակիր կոճի մագնիսական բևեռները, կարելի է որոշել նրա ծայրերին մոտեցնելով մագնիսական սլաքներ:

 Հոսանքն անջատելիս կոճը կորցնում է մագնիսական հատկությունները:

 Ամպերը պնդում էր որ նյութի մագնիսական հատկությունները պայմանավորված են, մոլեկուլում և ատոմում առկա հոսանքով: