Ջուր, անօրգանական միացություն, ջրածնի օքսիդ, քիմիական բանաձևը՝ Н2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային
վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։
Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH
անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է,
որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝
բևեռայնության շնորհիվ։
Ջուրը
ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի
բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն
2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ
քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝
0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։
Սովորական
պայմաններում ջուրն անգույն, անհամ, անհոտ հեղուկ է: Ջուրն ունի ամենամեծ
ջերմունակությունը, այդ պատճառով դանդաղ տաքանում է, դանդաղ սառչում։ Դրա միջոցով
ջրավազանները կարգավորում են մեր մոլորակի ջերմաստիճանը։
Ջրի ագրեգատային վիճակներ
·
պինդ՝ սառույց,
·
հեղուկ՝ ջուր,
·
գազային՝ գոլորշի:
Ջուրը
ամֆոտեր միացություն է:
Փոխազդում
է մետաղների հետ:
Փոխազդում
է ակտիվ մետաղների օքսիդների հետ:
Փոխազդում
է թթվային օքսիդների հետ, բացի SiO2:
Հաստատուն
հոսանքի ազդեցությամբ քայքայվում է:
Առաջացնում է բյուրեղահիդրատներ:
Ուժեղ
տաքացնելիս փոխազդում է ոչմետաղների հետ:
Որոշ
աղեր ջրային միջավայրում հիդրոլիզվում են:
Կյանք
գոյություն ունի միայն այնեղ, որտեղ ջուր կա։ Բույսերը հողից յուրացնում են ջուրը
և նրա մեջ լուծված նյութերը։ Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ
պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող
իրենց անհրաժեշտ նյութերը։ Աղբյուրների, գետերի և լճերի քաղցրահամ ջրերի պաշարը
կազմում է ջրոլորտի սոսկ 1/10000 մասը։
Հասկանալով ջրի կարևորությունը, յուրաքանչյուր
մարդ պետք է խնայողաբար օգտագործի այն, հասկանալով որ հետագա սերունդները նույնպես
կարողեն գոյատևել միայն ջրի առկայության պայմաններում:
Ջրածին:
Ջրածինը (H) պարբերական համակարգի առաջին
տարրն է։ Առաջին անգամ մաքուր վիճակում ստացել է Հենրի Կավենդիշը 1766 թվականին։
Այն տիեզերքում ամենատարածված տարրն է։ Երկրի վրա
այն գտնվում է հիմնականում միացությունների ձևով։ Ջրածինը միացություններում
միավալենտ է։
Ջրածնի ատոմը կազմված է մեկ պրոտոն ունեցող միջուկից և մեկ էլեկտրոնից։ Հանդես է գալիս H2 պարզ նյութի ձևով։
Ջրածինը ամենատարածված տարրն է տիեզերքում․ կազմում է աստղերի և արևի զանգվածի մոտ կեսը (պլազմայի
ձևով), արեգակի մթնոլորտի 84 %-ը, միջաստղային միջավայրի և
միգամածությունների հիմնական մասը։ Աստղերի ընդերքում՝ ջրածնի ատոմների
միջուկներից՝ պրոտոններից սինթեզվում են հելիումի ատոմի միջուկներ (ջերմամիջուկային
սինթեզ), անջատվում է ահռելի քանակներով էներգիա։
Զրածնի պարունակությունը երկրակեղևում ըստ զանգվածի 0,15% է, ընդհանուր
պարունակությունը երկրի վրա՝ 1% ։ Ազատ վիճակում հանդիպում է հազվադեպ՝ որոշ հրաբխային և այլ բնական
գազերում, օդում ։ Մթնոլորտի վերին շերտերում ջրածնի պարունակությունը շատ ավելի
մեծ է, մերձերկրյա տարածությունում առաջացնում է երկրի պրոտոնային ռադիացիոն
գոտին։
Ջրածինը մտնում է ամենատարածված նյութի՝ ջրի
(11, 19% ըստ զանգվածի), նաև քարածխի, նավթի, բնական գազերի, կավերի, կենդանական և
բուսական օրգանիզմների բաղադրության մեջ։
Ջրածինը սովորական
պայմաններում անգույն, անհամ, անհոտ գազ է։ 14,5 անգամ թեթև է օդից ։ Ջրում քիչ է լուծվում՝ 1 լ ջրում 20°С-ում լուծվում է 18 մլ ջրածին։-252,8°С-ում
1 մթնոլորտային ճնշման տակ ջրածինը դառնում է շարժուն հեղուկ, որը ևս անգույն է։
Ջրածնի ատոմը խիստ ռեակցիոունակ է և շատ արագ
առաջացնում է H2 մոլեկուլը։
Տաքացնելիս ջրածինը միանում է ոչ մետաղների մեծ մասի (օքսիդանում է) և ակտիվ
մետաղների (վերականգնվում է) հետ, առաջացնում հիդրիդներ։
Ոչ մետաղների հիդրիդներն անգույն, սովորաբար տհաճ հոտով, թունավոր գազեր են,
մետաղներինը՝ սպիտակ, բյուրեղական (իոնական) նյութեր։
Ջրածնի և հալոգենների խառնուրդները պայթուցիկ են
։
Սովորական պայմաններում թթվածնի հետ ջրածինը
միանում է դանդաղ, տաքացնելիս՝ պայթյունով։ Պայթուցիկ են 4-94 ծավավալ % H2 պարունակող խառնուրդները՝ թթվածնի և 4-74% Н2 պարունակող խառնուրդները օդի հետ։
Ջրածինը թթվածնի հետ առաջացնում է նաև ջրածնի
պերօքսիդ՝ H202։ Տաքացնելիս ջրածինը ծծմբի հետ
միանում է հեշտությամբ, սելենի և տելուրի հետ՝ դժվարությամբ։ Առաջանում են
ծծմբաջրածին՝ H2S, սելենաջրածին՝ H2Se, և տելուրաջրածին՝ H2Te,
որոնք տհաճ հոտով ջրում լուծելի գազեր են։
Ջրածինը ազոտի հետ միանում է կատալիզատորի առկայությամբ՝ տաքացնելիս։ Ստացվում է ամոնիակ,
NH3, որի ելքը մեծանում է ճնշումը բարձրացնելիս։
Ատոմական ջրածինը միանում է ֆոսֆորի, արսենի և անտիմոնի հետ։ Առաջանում են ֆոսֆին՝
PH3, արսին՝ AsH3, և ստիբին՝ SbH3, որոնք տհաճ
հոտով, խիստ թունավոր գազեր են։
Ածխածինը ջրածնի հետ միանում է բարձր
ջերմաստիճաններում՝ առաջացնելով (կատալիզատորի բացակայությամբ) մեթան՝ CH4,
որը ածխաջրածինների պարզագույն ներկայացուցիչն է։
Ջրածինը լավ է լուծվում բազմաթիվ մետաղներում
(Pd, Pt, Ni և այլն)՝ առաջացնելով ներդրման պինդ լուծույթներ։ Մետաղներում
լուծվելու ունակության շնորհիվ ջրածինը․ թափանցում է մետաղների
միջով (դիֆուզիա), կոռոզիայի է ենթարկում պողպատը (դեկարբոնացում)։
Ջրածինը որպեսզ ապագա վառելիք:
XIX դարի սկզբին, գյուտարար Ռիվազը կառուցեց առաջին ջրածնային շարժիչը: Սակայն, այս տեխնոլոգիայի մասին
մոռացել էին, և հիշեցին միայն այն ժամանակ, երբ ակտիվորեն սկսեցին զբաղվել այլընտրանքային էներգիայի աղբյուրների որոնմանբ:
Գիտնականները փնտրում են յուրօրինակ լուծումներ,
որպեսզի նվազեցնեն մարդկության կախվածությունը հանածո վառելիքից:
Ջրածինը, որպես վառելիք, կարելի է օգտագործել
գրեթե ցանկացած տեսակի տրանսպորտում, և այժմ ամենամեծ ջանքերը կենտրոնացած են խթանելու,
ջրածինը որպես վառելիք ավտոմոբիլային արդյունաբերության մեջ կիրառելու համար:
Հետաքրքրությունը ջրածնի նկատմամբ վերջին տասնամյակների
ընթացքում պայմանավորված է երկու գործոններով. նախ, շրջակա միջավայրի աղտոտմամբ, երկրորդը՝ այն փաստը, որ հանածո վառելիքի պաշարները սահմանափակ են: Ջրածինը լուծում է այդ խնդիրները:
Բացի այդ, ջրածնի պաշարները շատ մեծ են: Նրա օգտագործումը չի աղտոտում միջավայրը:
Բացի դրանից, ջրածինը
օգտագործում են բարձր ջերմաստիճան ստանալու համար (3000-4000°С)։ Սակայն
ջրածնի ամենալուրջ խնդիրը՝ միջուկային այս ռեակցիան է 21H+31H=42He+n+17,6
կՋ
Այս ռեակցիան ընթանում է 10 միլիոն աստիճանում,
եթե հնարավոր լիներ կառավարել այս ռեակցիան, մարդկությունը կլուծեր էներգիայի
պրոբլեմը։
Комментариев нет:
Отправить комментарий