пятница, 10 февраля 2017 г.

Պատմության տնայինը

      Աշոտ Մանուչարյանը ծնվել է 1954 թվականին Երևանում։ 1971 թվականին ավարտել է Երևանի № 122 դպրոցը։
 1971-1976 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1974-1977 թվականներին եղել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոմերիտմիության քարտուղարի տեղակալ, այնուհետև՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոմերիտմիության քարտուղար։
 1977-1980 թվականներին աշխատել է Երևանի Քաղաքի ավտոմատացված համակարգերի ինստիտուտի գիտաշխատող։ 1978 թվականին ավարտել է Լենինգրադի կառավարման մեթոդների և տեխնիկայի ինստիտուտը։
 1980-1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1981 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։
     1982-1983 թվականներին միջազգային երիտասարդական ճամբարի քաղբաժնի ղեկավար։ 
       1983-1991 թվականներին աշխատել է Երևանի № 183 դպրոցի ուսումնական բաժնի վարիչ։
      1988-1990 թվականներին ընտրվել է Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի դեպուտատ։ 1988-1989 թվականներին եղել է «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամ, ձերբակալվել է մյուս անդամների հետ և տեղափոխվել Մոսկվա։
        1991 թվականի մայիսից նոյեմբեր եղել է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար ։
 1991-1993 թվականներին եղել է ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդատու։ 1993 թվականից զբաղվում է քաղաքականությամբ, քաղաքական վերլուծությամբ և կանխատեսմամբ։
         1996 թվականին առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու։ 
       2004 թվականի ապրիլի 22-ին երեք անհայտ անձ դաժան ծեծի են ենթարկել Մանուչարյանին։ շատ արյուն կորցնելով և վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
        Այսօր Աշոտ Մանուչարյանը քաղաքական, հասարակական գործիչ  է, մասնակցում է բազմաթիվ քաղաքական միջոցառումների:
  Աշոտ Բլեյան
Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ֆիզիկոսի որակավորմամբ։ Աշխատել է ՀԽՍՀ ժողկրթնախարարության հանրակրթական փորձնական գիտաարտադրական համալիրի տնօրեն, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, այնուհետև՝ պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի տեղակալ։
1994 թ.` ՀՀ լուսավորության նախարարի պաշտոնակատար:
1995 թվականից` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն։
1994-2002 թթ.` «Նոր ուղի» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ։
1990 թ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
1998 թ. եղել է ՀՀ Նախագահի թեկնածու։


Լեւոն Տեր-Պետրոսյան
     Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, որից հետո 1968-ին ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը՝ արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Բանակում չի ծառայել: Ավարտելով Երևանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտացում: Ասպիրանտական շրջանը անցել է Լենինգրադում1972 թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել թեկնածուական, իսկ 1987 թ. նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիան, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
    1982-1988 թթ. համատեղության կարգով «Հայ եկեղեցական մատենագրություն» առարկան է դասավանդել Մայր Աթոռ ս. Էջմիածնի հոգևոր ճեմարանում: Նրա աշակերտների թվում են Հայոց եկեղեցու բազմաթիվ բարձրաստիճան հոգևորականներ՝ Պարգև, Եզրաս, Միքայել, Աբրահամ, Նաթան, Վազգեն, Սեպուհ, Ասողիկ, Նավասարդ սրբազանները և այլք:
    Լևոն Տեր-Պետրոսյանը անդամ է ԽՍՀՄ արևելագետների ընկերակցության (1985), Հայաստանի գրողների միության (1988), Ֆրանսիական Ասիական ընկերության (1989), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991), պատվավոր դոկտոր (լատ.՝ doctor honoris causaԼա Վեռնի (1990), Ստրասբուրգի (1992), Սոֆիայի (1994) և Սորբոնի (1996) համալսարանների:
     Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, շուրջ 80 գիտական հոդվածների և բազմալեզու մամուլում սփռված քաղաքական բնույթի հազարավոր հրապարակումների (ճառեր, ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ և այլն):
   1988 թ. փետրվարի վերջին ընտրվել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ:
    1988 թ. մայիսին ընդգրկվել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում: Ելույթներով և ծրագրային քաղաքական վերլուծություններով հանդես է եկել տարվա ընթացքում կոմիտեի կազմակերպած բոլոր զանգվածային հանրահավաքներում, հեղինակն է կոմիտեի և Հայոց համազգային շարժման անունով տարածված 100-ից ավելի թռուցիկների, պատգամավորական պատվիրանների և հասարակական պահանջագրերի:
        1988 թ. դեկտեմբերի 10-ին չորս ընկերների՝ Վազգեն Մանուկյանի, Բաբկեն Արարքցյանի, Սամվել Գևորգյանի և Ալեքսան Հակոբյանի հետ ձերբակալվել է գեներալ Մակաշովի կողմից Հայաստանում գտնվող Միխայիլ Գորբաչովի հրամանով: Դրան նախորդել էր Ղարաբաղի «Կռունկ» կազմակերպության անդամ Արկադի Մանուչարովի ձերբակալությունը: 1988 թ. դեկտեմբերի 10-ից մինչև 1989-ի հունվարի 9-ը ընկած ժամանակամիջոցում ձերբակալվել են Ղարաբաղ կոմիտեի մյուս անդամներ Վանո Սիրադեղյանը, Սամսոն Ղազարյանը, Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Դավիթ Վարդանյանը, ինչպես նաև Ղարաբաղյան շարժման հիմնադիր Իգոր Մուրադյանը և «Գթություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը: 1989 թ. հունվարի 9-10-ին բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են Մոսկվա և նախնական կալանքի տակ պահվել «Մատրոսսկայա տիշինա» և «Բուտիրյան» բանտերում: 1989 թ. մայիսի 30-ին, վեցամսյա բանտարկությունից հետո, միջազգային հանրության, ԽՍՀՄ ժողովրդավարական ուժերի և Հայաստանի բնակչության բողոքի հզոր ալիքի ճնշման տակ, բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվել:
·         1989 թ. հուլիսին Լ. Տեր-Պետրոսյանը, ֆրանսիական կառավարության օժանդակությամբ, լուրջ վիրահատության է ենթարկվել և չորս ամիս ապաքինվել Փարիզում:
·         1989 թ. օգոստոսին, իր բացակայությամբ, ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
·         1989 թ. դեկտեմբերին, հաջորդելով Վազգեն Մանուկյանին, ընտրվել է Հայոց համազգային շարժման նախագահ՝ այդ պաշտոնը վարելով մինչև 1990 թ. օգոստոսի կեսը:
·         1990 թ. հունվարին դարձել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ:
·         1990 թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր:
   1990 թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Գերագույն խորհրդի նախագահ:
Տեր-Պետրոսյանը 1991 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի առաջին ընտրություններում ձայների գերակշիռ մեծամասնությամբ (83,4%) ընտրվել է ՀՀ նախագահ:
    1996 թ. սեպտեմբերի 22-ի նախագահական վիճահարույց, բայց միջազգային դիտորդական առաքելությունների կողմից օրինական ճանաչված ընտրությունների արդյունքում, քվեների 51.75%-ով վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում:
      1998 թ. փետրվարի 3-ին, ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և Անվտանգության ու ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունների պատճառով և երկիրը ներքաղաքական ցնցումներից զերծ պահելու նկատառումով, հրաժարվել է ՀՀ նախագահի պաշտոնից:

ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ

Ծնվել է 1924թ. հունվարի 26-ին ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում` Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքում: 
1941-1943թթ. սովորել է Կրասնոդարի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում, ապա մեկնել ռազմաճակատ: 1946-1951թթ. սովորել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտում, որն ավարտելուց հետո եկել է Երևան և մասնակցել Սփյուռքի համար կառուցվող ռադիոհաղորդիչ կայանի մոնտաժման աշխատանքներին: 
1953-1956թթ. Ռ.Ղազարյանը սովորել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում, որն ավարտել է` պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն:
1957թ. նա տեղափոխվել է Երևան: 1959-ին ԵՊՀ-ում հիմնադրել է ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոնը` ղեկավարելով այն մինչև 1969թ.: 1963թ. մասնակցել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ստեղծմանը, որտեղ հիմնել և մինչեւ 1991թ. ղեկավարել է քվանտային էլեկտրոնիկայի բաժինը: Այստեղ կատարված հետազոտությունների արդյունքում ստեղծվել է Երևան-Բյուրական լազերային բազմակապուղի հեռախոսագիծը, որն ամենաերկարն էր աշխարհում: 1975-1990թթ. նա հիմնադրել և ղեկավարել է ռադիոկապի ամբիոնը ԵրՊԻ-ում:
1975 Ռ.Ղազարյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1978թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
 Նա հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների, «Гетеродинный прием и его применение, Итоги науки. Радиотехника, т.33» (М.,1984), «Ռադիոտեխնիկական ոչ գծային և պարամետրական շղթաներ» (Եր., 1987), “Оптические системы передачи информации по атмосферному каналу” (М.,1985) մենագրությունների և «Ռադիոտեխնիկայի պրակտիկում» (Եր., 1965) դասագրքի, համահեղինակ` «Ձեռնարկ ռադիոսովորողների համար» (Եր., 1961) գրքի: Ռ.Ղազարյանը մեծ վաստակ ունի մայրենի լեզվով ֆիզիկայի և հատկապես ռադիոֆիզիկայի տերմինաշինության գործում: Հրատարակել է նաև «Հաշվետու եմ...» (Եր., 2003) հուշագրությունը:
1986թ. Ռ.Ղազարյանն ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1996թ.` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 
Գիտական գործունեությունից զատ նա հայտնի է նաև որպես հասարակական և քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ (1988-1990թթ.), 1989թ. հունվարին ձերբակալվել և մինչև հունիս պահվել է Մոսկվայի Բուտիրյան բանտում:
1989թ. Ռ.Ղազարյանն ընտրվել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր, 1990-ին` ԳԽ փոխնախագահ, 1990-1995թթ.` ՀՀ ԳԽ Կրթության, գիտության, լեզվի և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ:
Ռ.Ղազարյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի և բազմաթիվ այլ շքանշաններով ու մեդալներով:
Վախճանվել է 2007թ. նոյեմբերի 3-ին Երևանում:

      Վազգեն Մանուկյանը ծնվել է 1946թ.` Մեծ Եղեռնի ժամանակ Մոկսից Երեւան գաղթած Մանուկյանների ընտանիքում: Հայրը` Միքայել Մանուկի Մանուկյանը, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր էր, Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր: Մայրը` Աստղիկ Հմայակի Հակոբյանը, ծնվել է Գյումրիում, ավարտել Երեւանի պետական համալսարանը: Վազգեն Մանուկյանը ավարտել է Երեւանի պետական համալսարանը, ֆիզմաթ գիտությունների թեկնածու է:1972թ.վերադառնալով Նովոսիբիրսկից,որտեղ ասպիրանտուրայում էր սովորում ,սկսում է դասավանդել Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Դասավանդել է "Օպտիմիզացիայի մեթոդներ",մաթ անալիզ առարկաները: Քաղաքական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից: 1967թ. ապրիլի 24-ին Մոսկվայում` Թուրքիայի դեսպանատան առջեւ ցույց կազմակերպելու պատճառով ստիպված է եղել թողնել Մոսկվայի համալսարանը եւ վերադառնալ Երեւան: Մինչեւ 1988թ. եղել է տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ, եւ կազմակերպիչ: 1988 թվականին՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, կոորդինատոր, 1990 թվականին՝ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990-1991 թվականներին՝ ՀՀ վարչապետ, 1992-1993 թվականին՝ ՀՀ անվտանգության գծով Պետնախարար, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար, միաժամանակ ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի ղեկավար, 1995-2007 թվականներին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, 2009 թվականի մարտից՝ Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի նախագահ։



Ղազարյան Սամսոն Սերգեյի (ծնվել է 1953 թ.), միջին դպրոցի ուսու-       ցիչ № 183, գերհաստիքային աշխատակից «Ավանգարդ» թերթի.

Комментариев нет:

Отправить комментарий