вторник, 14 февраля 2017 г.

Վահան Տերյանի բանաստեղծությունների վերլուծումները

Հայտնություն

Այս բանաստեղծությունը անգամ հիմարին է հնարավորություն տալիս հասկանալ, որ այն նվիրված է գարնանը: Այս բանաստեղծության մեջ Վահան Տերյանը գրում է իր ամբողջ խորությունը գարնան սիրո հետ կապվածմ իր զգացողությունների մասին:

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար.


Այս տողերը ստիպում են բոլոր գարնան եղանակը չսիրողներին սիրահարվել, իսկ առանց դրա սիրահարվածներին ավելի շատ գարնանը կարոտել, եթե իհարկե այդ ժամանակ գարուն չի:

Իսկ երբ գարուն է, մարդը այդ բանաստեղծությունը հիշելիս, ավելի շատ է ուրախանում և ավելի երջանիկ է վայելում գարունը:

Իսկ ինչ վերաբերում է էպիլոգին, սիրեք և կարդացեք մեր հայկական բանաստեղծներին:

Մի թե վերջին պոետն եմ ես

Այս բանաստեղծությունում Վահան Տերյանը գրում է համ իր վախի մասին, համ էլ իր սերը հայրենիքի հանդեպ: Միայն թե այս տողերը կարդացեք.

Մի՞թե վերջին պոետն եմ ես,

Վերջին երգիչն իմ երկրի.

Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ

Պատել, պայծառ Նաիրի:

Այս տողերը ապացուցում են, նախորդ նախադասությունը:

Վտարանդի, երկրում աղոտ,

Լուսե՜ղ, քեզ եմ երազում,

Եվ հնչում է, որպես աղոթք

Արքայական քո լեզուն:

Այս քառյակում ել է գրված վախի մասին, բայց այդ միքիչ ուրիշ վախ է: Այդ վախը այն է, որ Նայիրին կարող է վերանալ:

Комментариев нет:

Отправить комментарий