Հաղորդիչ կոնտուր թափանցող մագնիսական գծերի թվի
փոփոխման հետևանքով փակ կոնտուռում էլեկտրական հոսանքի առաջացուման երևույթը կոչվում
է էլեկտրամագնիսական մակածուկ, իսկ առաջացած հոսանքը՝ մակածման հոսանք:
Հոսանքի հզոր աղբյուրների՝ գեներատորների աշխատանքի
հիմքում էլեկտրամագնիսական մակածման երևույթն է: Նրա կառուցվածքը նման է էլեկտրաշարժիչի
կառուցվածքին, բայց նա գործում է հակառակ սկզբունքով: Եթե էլեկտրաշարժիչում էլեկտրական
էներգիան փոխակերպվում է մեխանիկականի, ապա գեներատորում՝ հակառակը: Գեներատորում մակացված
հոսանքը փոխում է իր մածությունը և ուղ-ղությունը, և կոչվում է փոփոխական:
Էլեկտրամագնիսական ալիքը ժամանակի ընթացքում էլեկտրական
և մագնիսական դաշտերի տարածում է տարածության մեջ:
Տարածման արագությունը վակունում՝ c-ն, երկարությունը
A-ն, հաճա-խությունը v-ն:
C=Av
c-ն վակումում 300000 կմ/վ արագությամբ:
Էլեկտրամագնիսական ալիքի կիրառումը շատ լայն ոլորտ
ունի:
Ռադիոն հնարավորուքյուն է տալիս զանազան ազդանշաններ
հաղորդել հեռավոր վայրեր առանց լարի: Ռադիոհաղորդիչ կայանի ալեցրից գեներացվում է բարձր
հաճախությամբ փոփոխական հոսանք: Նա ստեղծում է փոփոխական մագնիսական դաշտ, որը ստեղծում
է փոփոխական էլեկտրական դաշտ: Էլեկտրամագնիսական ալիքները հասնում են ռադիոընդունիչի
ալեհավաքին, և մակածում էլեկտրական հոսանք: Այսպես կարելի է փոխանցել հերագրեր: ձայն
փոխանցելու հա-մար, ձայնային ազդանշանը պետք է փոխարկել էլեկտրականի, փոխանցել, իսկ
հետո նորից դարձնել ձայնային:
Հեռուստատեսությունը, գրեթե նույն սկզբունքով
փոխանցում է ոչ միայն ձայնը, այլ նաև պատկերը: Իկոնոսկոպի օգնությամբ պատկերը փոխակերպվում
է Էլեկտրական ազդանշանի, իսկ կինեսկոպի օգնությամբ նորից դառնում պատկեր:
Բջջային կապ իրականացնելու համար, տարածքը բաժանվում
է բջիջների: Տեղադրվում է հենքային կայան, որը ընդունող հաղորդող սարք է, որը սպասարկում
է իր բջջի բաժանորդներին:
Համացանցը ( ինտերնետը) բազմաթիվ տեղային ցանցերի,
սարքավորումների և կապուղիների բարդ համակարգ է:
Комментариев нет:
Отправить комментарий