вторник, 20 февраля 2018 г.

Հայկական կարմիր գրքի բնակիչները

Փետրավոր Հավալուսն                        Ալպիական մանուշակ   
Картинки по запросу пеликан                                Картинки по запросу ալպիական մանուշակ
Աղավնաբազե                                   Աստղաշուշան
Картинки по запросу աղավնաբազե                                 Картинки по запросу աստղաշուշան
Աքիս                                                 թզենի
Картинки по запросу աքիս        Картинки по запросу թզենի

Արտավազդ Թումանյան

«Ապշած եմ՝ թե ոնց մարդիկ հեշտ խոսում են ցեղասպանության մասին։ Այդ բառը լսելով մարմինս դողում է, ուր մնաց գրելը։»- ասում է Ապրիլի 24-ի դեպքի մասին Հովհանես Թումանյանը։

« Այդ օրը ես փորձում եմ խուսափել հեռուստացույց նայելը։ Իմ աչքերի մոտ անկախ իմ ուզածից՝ հեռուստացույցում, ֆեյզբուքում և ուրիշ աղբյուրներում։ Այդ օրը մենք միանում ենք և գնում ենք ծաղիկներ թողելու, բայց այն ցավը, որը այն ժամանակ կար՝ դառնում է ավելի և ավելի թույլ։ Բայց մեկ է այդ ցավը փշեցնում է հոգին։»- գրում է ուսուցիչը։

« Մի օր ես թանգարանում հանդիպեսի անծանոթ նկար, միքիչ ուսումնասիրելուց հետո՝ իմացա, որ դա Արտավազդ Թումանյանն է՝ Հովհանեսի որդի։ Ուսումնասիրելուց հետո իմացա հետևյալը՝ Նա Վանի պարետն էր եղել։ Նա կառուցել էր Վանի ծանր ապրող մարդկանց համար՝ հիվանդանոցներ, կացարաններ և ապահովեց մարդկան սննունդով։ Գրում է իր քրոջ Նվարդին 1916 թվականի նամակ՝ որ այնտեղ այնքան սիրուն է, որ նույնիսկ անուն տալուց սիրտն է հալվում։»- գրում է ուսուցիչը։

понедельник, 19 февраля 2018 г.

Տրդատ Գ նյութ


Տրդատ Գ Մեծ (250-ական թվականներ – 330), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 287 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (272-287) որդին։

Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։ Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Նա Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (Խոր Վիրապ), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։

Ավանդության համաձայն, մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ։ Ագաթանգեղոսը գրում է.

Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի սպանությունն էր։ Նրանցից Հռիփսիմեն քարկոծվելով սպանվել էր՝ արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար։ Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտը, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, ում Վիրապից հանելով բերում են Վաղարշապատ: Նա հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում և աղոթքով ապաքինում արքային։ Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը: Քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում եկեղեցու կառուցման վայրը։

Գրիգորը Տրդատի հետ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում։ Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։ 301 թվականին քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն:

четверг, 15 февраля 2018 г.

Արշակունիների արքայատոհմի անկումը

387թ․ Մեծ Հայքի թագավորությունը բաժանվում է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Հայկական թագավորության արևմտյան մասն անցնում է Հռոմի, իսկ արևելյանը՝ Պարսկաստանի գերիշխանության տակ։ Մեծ Հայքի արևմտյան մասի կառավարումը Թեոդոսիոս Ա կայսրը հանձնում է կուսակալներին՝ կոմեսներին։ Արևմտյան Հայաստանի հյուսիսարևմտյան մասը հռոմեական աղբյուրներում շարունակում էր կոչվել Մեծ Հայք կամ Ներքին Հայք, իսկ հարավարևմտյան մասում պահպանվում էր հայ նախարարների ինքնուրույնությունը։ Խոսրով Դ-ը իշխում է Արեվելյան Հայաստանում։ Մի խումբ նախարարներ փառամոլ երեց Սուրմակի հետ բողոքով գնում են պարսից արքունիք՝ չարախոսելով, թե իբր Արտաշես թագավորը և Սահակ կաթողիկոսը հույների կողմն են անցել։ Վռամ արքան իր պալատն է կանչում Արտաշեսին և Սահակ Պարթևին։ Վռամի բոլոր ճիգերը՝ Սահակ կաթողիկոսին ստիպելու ամբաստանել հայոց թագավորին, ապարդյուն են անցնում։ Զայրացած Վռամը Տիզբոնի հրապարակում քննություն է կատարում։ Նա ուշադրություն չդարձնելով Արտաշեսի խոքերին, հոժարությամբ լսում է չարախոսներին։ Արդյունքում Վռամը հրամայում է թագավորությունը վերցնել Արտաշեսից(428թ․) և նրան արգելափակել պարսկաստանում, իսկ Սահակ Պարթևին զրկել կաթողիկությունից ու նրա փոխարեն եպիսկոպոսության աթոռը տալ Սուրմակին։ Տիզբոն մեկնած նախարարները Վռամից մեծ պարգևներ են ստանում և վերադառնում Հայաստան։

среда, 14 февраля 2018 г.

Մի թե վերջին պոետն եմ ես․ վերլուծություն

Ինձ շատ է դուր գալիս Վահան Տեր-Գրիգորյանի "Մի թե վերջին պոետն եմ ես"։ Այդ իմ ամենասիրած Տերյանի ոտանավորն է, որովհետև նա շատ ուժեղ է արտահայտում իր զգացմունքները այդ ոտանավորում։ Առաջին տան մեջ նա ցույց է տալիս իր վախը, իսկ երկրորդ տան մեջ սերը։ Երրորդ տան մեջ նա փորձում է բացահայտել այդ սերի արմատը։ Վերջին տան մեջ նա գրում է ճիշտ վերլուծում՝ ոտանավորի համար։

Արշակունիների արքայացանկ

Պարթև Արշակունիներ
Տրդատ Ա (66-88թ)
Սանատրուկ Բ (88-110թ)
Աշխադար (110-113թ)
Պարթամասիր (113-114թ)
Վաղարշ Ա (116-144թ)
Սոհեմոս (144-161թ)
Բակուր Ա (161-163թ)
Սոհեմոս-Տիգրան (164-186թ)
Հայ արշակունիներ
Վաղարշ Բ (186-198թ)
Խոսրով Ա (198-217թ)
Տրդատ Բ (217-252թ)
Արտավազդ Ե (252-272թ)
Խոսրով Բ (272-287թ)
Տրդատ Գ Մեծ (287-330թ)
Խոսրով Գ Կոտակ (330-338թ)
Տիրան Բ (339-350թ)
Արշակ Բ (350-368թ)
Պապ թագավոր (368-374թ)
Վարազդատ (374-378թ)
Արշակ Գ (378-389թ)
Խոսրով Դ (387-389թ), (415-416թ)
Վռամշապուհ (389-415թ)
Շապուհ պարսիկ (416-420թ)
թափուր (420-422թ)
Արտաշես Դ (423-428թ)

Մարդկային կոնֆլիկտ


Կոնֆլիկտի կանխարգելում

Կոնֆլիկտի կանխարգելումը մեծապես կապված է առկա քաղաքական համակարգից կամ կառուցվածքից, միտում ունի այն փոփոխելու վերջինիս կառուցվածքն այնպես, որ նմանատիպ խնդիրներ չառաջանան հետագայում: Դա իրականացնելու համար կիրառվում են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ և նախաձեռնություններ

1. Համայնքի կառուցում

Կոնֆլիկտող խմբերի միջև ձևավորվում է միասնության զգացում՝ ձևավորելով որոշակի աշխարհագրական ընդհանրություն: Օրինակ՝ կառուցելով այգի կամ մշակութային որոշակի այլ հանրույթ, որը կկարողանար միավորել մարդկանց փոխազդեցության և միասնական պատասխանատվության զգացումների ներքո:

2. Տնտեսական զարգացում

Իրականացնելով տնտեսական զարգացման ծրագրեր հնարավոր է վերացնել այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են աղքատությունը, անհավասարությունը : Այս պարագայում կարող են գործել ինչպես անհատական, այնպես էլ խմբային մոդելներ:

3. Օրենսդրական փոփոխություններ

Երբ կողմերի միջև դադարում են գործել որոշակի կանոնավոր շփումներ, ապա հնարավոր է մտցնել մի շարք օրենսդրական նախագծեր, որոնք կարող են թուլացնել կողմերի միջև առկա լարվածությունը: