среда, 14 февраля 2018 г.

Մարդկային կոնֆլիկտ


Կոնֆլիկտի կանխարգելում

Կոնֆլիկտի կանխարգելումը մեծապես կապված է առկա քաղաքական համակարգից կամ կառուցվածքից, միտում ունի այն փոփոխելու վերջինիս կառուցվածքն այնպես, որ նմանատիպ խնդիրներ չառաջանան հետագայում: Դա իրականացնելու համար կիրառվում են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ և նախաձեռնություններ

1. Համայնքի կառուցում

Կոնֆլիկտող խմբերի միջև ձևավորվում է միասնության զգացում՝ ձևավորելով որոշակի աշխարհագրական ընդհանրություն: Օրինակ՝ կառուցելով այգի կամ մշակութային որոշակի այլ հանրույթ, որը կկարողանար միավորել մարդկանց փոխազդեցության և միասնական պատասխանատվության զգացումների ներքո:

2. Տնտեսական զարգացում

Իրականացնելով տնտեսական զարգացման ծրագրեր հնարավոր է վերացնել այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են աղքատությունը, անհավասարությունը : Այս պարագայում կարող են գործել ինչպես անհատական, այնպես էլ խմբային մոդելներ:

3. Օրենսդրական փոփոխություններ

Երբ կողմերի միջև դադարում են գործել որոշակի կանոնավոր շփումներ, ապա հնարավոր է մտցնել մի շարք օրենսդրական նախագծեր, որոնք կարող են թուլացնել կողմերի միջև առկա լարվածությունը:

4. Կրթություն

Կրթությունը հանդիսանում է այն հիմնական միջոցը, որի շնորհիվ հնարավորություն է առաջանում կանխելու կոնֆլիկտի ապագա զարգացումը հետագա սերնդների շրջանում: Վերջինիս հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ անհրաժեշտություն է առաջանում վերապատրաստելու ուսուցիչներին, իսկ շատ հաճախ նաև փոփոխել կրթական համակարգը:

կոնֆլիկտի լուծում

Կոնֆլիկտների լուծումը ոչ մրցակցային, վերլուծական, խնդիրների լուծմանն ուղղված գործընթաց է, որը ենթադրում է կողմերի ուղղակի մասնակցությունը՝ արհեստավարժ պրակտիկների օգնությամբ, և կենտրոնանում է ինչպես ինքնության, այնպես էլ կառուցվածքի վրա՝ դրանք դիտելով որպես կոնֆլիկտների վերլուծության և լուծման գործընթացի առանցքային հարցեր։

մարդկային փողհարաբերություններ

Զիջողականություն

Զիջողականությունը արտահայտվում է նրանով, որ կոնֆլիկտի մեջ ներգրավված որևէ մի կողմը հետ է կանգնում իր քայլերից, ընդունում հակառակ կողմի դիտարկումները, առաջարկները, գնում է  փողզիջման, ըմբռնումով մոտենում ստեղծված իրավիճակին ։

հանդուրժողականություն

Հանդուրժողականությունը այն է, երբ մարդիկ ընդունում են դիմացինի թերությունները, վրպումները ներողամտաբար, ընդունում են դիմացինին իր բոլոր թերություններով հանդերձ, դիտողություններ չեն անում, չեն քննադատում որևէ մեկի իրենցից տարբերվելու փաստը, օրինակ՝ կրոնական դավանանք, ռասայական խտրականություն և այլն։

Комментариев нет:

Отправить комментарий