Տրդատ Գ Արշակունյաց Հայաստանի պետական և քաղաքական խոշոր գործիչներից էր: Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորության տարածքային ամբողջականությունը, քաղաքական ամուր դաշինք կնքել Հռոմեական կայսրության հետ, ճնշել նախարարների անջատական ձգտումները և ստեղծել կենտրոնացված ուժեղ պետություն: Մովսես Խորենացին Տրդատ Գ-ին բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավոր: Քրիստոնեությունը Տրդատ Մեծի օրոք՝ հաստատվեց, որպես պետական կրոն։
Խոսրով Գ Կոտակի օրոք ամրապնդվում է Հայոց աշխարհի պաշտպանական հզորությունը, տնտեսությունն, ու քաղաքաշինությունը վերելք են ապրում։ Նրա հրամանով Գառնի ամրոցից մինչև Դվին կաղնու ծառեր են տնկում։ Անտառի մի մասը կոչվում էր Տաճար Մայրի, մյուսը՝ Խոսրովակերտ։ Դրանք աշխարհի առաջին արհեստական անտառներն էին։
Տիրանի իշխանության վերջին տարիներին հարաբերությունները սրվում են, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Երկրի ներսում մի քանի նախարարական տներ հանդես են բերում կենտրոնախույս ձգտումներ, ապա տեղի են ունենում պետություն-եկեղեցի առաջին բախումները։ Օգտվելով երկրի ներքին անկայունությունից՝ Ատրպատակինի մարզպան Վարազը Տիրանին ձերբակալում է, աչքերն այրում ածուխով և ուղարկում Շապուհի մոտ: Շապուհը, իմանալով այն մասին, որ հայերը հռոմեացի Կոստանդիոս կայսեր մոտ պատվիրակություն են ուղարկել պարսիկների դեմ ռազմական դաշինք կնքելու նպատակով, ազատում է Տիրանին, որը սակայն կուրության պատճառով հեռանում է պետական գործից:

Комментариев нет:
Отправить комментарий