Արշակ Բ-ի գահակալության առաջին տարիներն անցնում են խաղաղությամբ։ Ներքին քաղաքականության հարցերում Արշակն աշխատում է առաջին հերթին համախմբել պառակտված ավատատիրական շրջանը՝ պաշտոններ տալով և սիրաշահելով իր հոր օրոք՝ արքունիքից դժգոհ և պաշտոններից հեռացած նախարարներին։ Արշակը կազմակերպում և ուժեղացնում է բանակը՝ համալրելով այն թարմ ուժերով։ Նա ուշադրություն է դարձնում հատկապես ծանր զրահավոր հեծելազորի վրա, որը հայկական բանակի մարտական ուժեղագույն զորամասերից մեկն էր։ 350–ական թվականներին Հռոմը և Պարսկաստանը զբաղվել են իրենց սահմանների պաշտպանությամբ և չեն միջամտել Մեծ Հայքի գործերին։ Շուրջ մեկ տասնամյակ Մեծ Հայքն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել։ Արշակը կառուցել է Արշակավան քաղաքը։ Մեծ թվով բնակիչներ այլ քաղաքներից, որոնց մեջ կային գողեր, հանցագործներ գալիս և բնակվում էին այդ քաղաքում։ Շատ նախարարներ դեմ էին այդ քաղաքի ստեղծմանը։ Արշակ Բ-ն, համախմբելով իր կողմնակիցներին, ճակատամարտ տվեց նախարարներին։ Սակայն կողմերից ոչ մեկը չհաղթեց, և կաթողիկոս Ներսես Մեծի միջնորդությամբ նրանց միջև հաշտություն կնքվեց։
Իշխելով երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում՝ Պապը կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։
Ըստ որոշ կարծիքների՝ Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի։ Պապը եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել զինված ծառայություն կրող մանր ազնվականությունը, կրճատել է վանքերի թիվը, վերացրել կուսանոցները։

Комментариев нет:
Отправить комментарий