Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը մեծ ազդեցություն ունեցավ հայ ժողովրդի ու պետության, հոգևոր կյանքի ու մշակույթի, գիտության ու աշխարհընկալման հետագա ընթացքի վրա։ Դարեր շարունակ հայ ժողովրդի հոգևոր ու գաղափարական առաջնորդն ու պաշտպան է եղել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, որի հովանու տակ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Մովսես խորենացու, Գրիգոր Նարեկացու և նրանց ժամանակակիցների ու հետնորդների ստեղծագործական ժառանգությունը հոգևոր մեծ լիցք է հաղորդել հայ մշակույթին։ Հայ առաքելական եկեղեցին գիտության և կրթության օրրան է եղել, իսկ պատմության դժնդակ ժամանակներում՝ ազգապահպան հզոր վեմ հայ ժողովրդի համար
Комментариев нет:
Отправить комментарий