Մուֆլոն
Վերացումը․
պատճառ 1. Շատ կենդանիները վերանում են որսի պատճառով։
պատճառ 2․Այն խոտերը որոնք ուտում է մուֆլոնը՝ հաճախ չեն մեծանում։
Բնության պահպանության միջազգային ցուցակում Ovis orientalis ենթատեսակը համարվում է խոցելի տեսակ։ Ինչպես նաև գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Պահպանվում է «Զանգեզուր» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում։
Տասմանյան Գայլ
Պարկավոր գայլերը սկզբում ապրում էին Ավստրալիա մայրցամաքում և Նոր Գվինեայում: Մոտավորապես 3000 տարի առաջ այս կենդանիները դինգո շների կողմից, որոնց արդեն վարժեցնում էին աբորիգենները, դուրս մղեցին բուն Ավստրալիայից և նրանք արդեն ապրում էին միայն Տասմանիայում, որտեղ դինգոներ չկային։ 18-րդ դարից մինչև 19-րդ դարի առաջին կեսերը պարկավոր գայլերը լայնորեն տարածված էին ամբողջ Տասմանիայում, մինչև այն ժամանակ երբ 19-րդ դարի 30-ական թթ. ֆերմերները նրանց սկսեցին զանգվածաբար ոչնչացնել, քանի որ նրանք վտանգ էին ներկայացնում բոլոր ընտանի կենդանիների համար։
Դրա հետևանքով արդեն 1860-ական թթ. սկսած պարկավոր գայլերը պահպանվել էին կղզու միայն դժվարամատչելի վայրերում։ Իսկ 20-րդ դարի սկզբին արդեն նրանց քանակը սկսեց խիստ պակասել, երբ Տասմանիայում տարածվեց կենդանիների վարակ։ Սակայն երբ 1928 թ. օրենք ընդունվեց Տասմանիայի կենդանական աշխարհի պահպանության մասին, պարկավոր գայլը չներառվեց պահպանվող կենդանիների ցանկում։ Վերջին վայրի պարկավոր գայլը սպանվեց 1930 թ. մայիսի 13-ին, իսկ 1936 թ. Ավստրալիայի Հոբարտ քաղաքի կենդանաբանական այգիներից մեկում սատկեց վերջին պարկավոր գայլը։
Հայկական որոր
Վտանգման հիմնական գործոնները: Բնադրավայրերի ոչնչացումը: Մարդու կողմից պատճառվող
անհանգստությունը և որորների ուղղակի ոչնչացումը: Բնադրման պայմանների և կերային
բազայի վատթարացումը:
Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում:
Նորաշենի կղզյակները ներգրավվել են արգելոցային գոտում: Անհրաժեշտ է ապահովել
որորների պահպանությունը ինչպես լճում, այնպես էլ աղբանոցների մոտ: Մշտապես
անցկացնել բացատրական աշխատանքներ բնակչության շրջանում:
Կոնդոռ
Անհետացման պատճառներն են՝ Կոնդոռների բնակման տարածքների կրճատումը, նաև այն որ նրանք սնվում են մսով՝ որում որսի հետևանքով պարունակվում է կապար։ Շատ Կոնդոռներ ոչնչացվեցին ֆեռմեռների կողմից՝ որոնք համարում էին, որ այդ ծտերը ոչնչացնում էին տնական անասուններին։ Սակայն ընդունվեծ ձրագիր որով նրանց բացատրում էին՝ որ Կոնդոռները անասուններին վնաս չէն պատճառում։ Մեկ այլ ծրագրով սկսեցին գազանանոցներում տարածել Կոնգոներին, և նրանց ծնված ձագերին՝ բաց թողնել բնության մեջ։
Հայկական իժ
ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի լեռներում։ Տարածված է կիսաչորային լեռնատափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում։ Հայկական իժը գրանցված է նաև՝ միջազգային կարմիր գրքում։
Վտանգման հիմնական գործոնները: Բնորոշ ապրելավայրերի քայքայումը` լեռնալանջերը վարելու և
շինարարական աշխատանքներ կատարելու, լեռնային անտառները ոչնչացնելու,
լեռնատափաստանային և մարգագետնային գոտիներում ընտանի կենդանիներ արածեցնելու
հետևանքով: Մեծ վնաս է հասցնում նաև ապօրինի որսը:
Պահպանության միջոցառումները: Տեսակի արեալի աննշան մասը պահպանվում է «Խոսրովի անտառ»,
«Շիկահող» արգելոցներում և «Արևիկ» ազգային պարկում: Մշակված և փորձարկված են
լաբորատոր պայմաններում իժերի պահման և բազմացման մեթոդները: Անհրաժեշտ է
կազմակերպել մի շարք արգելավայրեր Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում և
սահմանել խիստ վերահսկողություն այս տեսակի ապօրինի որսի նկատմամբ:
Ուրարտական ցորեն՝ գրանցված է նաև համաշխարհային կարմիր գրքում
Комментариев нет:
Отправить комментарий